Լեհաստանը ցանկանում է գնել 32 միավոր կործանիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Լեհաստանը ցանկանում է գնել 32 միավոր կործանիչ

23:40 31.05.2019

Lockheed Martin ընկերության արտադրած Ֆ-35Ա (F-35A Lightning II) կործանիչներ գնելու համար Լեհաստանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին: Լեհաստանը ցանկանում է գնել 32 միավոր կործանիչ, ինչպես նաև ուսուցման փաթեթ և տեխսպասարկման միջոցներ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը՝ հղում անելով Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկի հայտարարությանը, որը փոխանցում է լեհական Defence24-ը մասնագիտացված կայքը։

Նախարարը նշել է, որ հետխորհրդային տեխնիկայով հագեցած ավիապարկը 5-րդ սերնդի կործանիչներով թարմացնելը Լեհաստանի համար առաջնային է։ Նշենք, որ չնայած պաշտոնական հայտարարությանը, Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը բազմիցս շեշտել է 5-րդ սերնդի կործանիչներ գնելու մասին։

Նախ տարեսկզբին՝ մինչև 2026 թվականի ռազմական բյուջեն պլանավորելը, Բլաշչեկը հայտարարել էր 5-րդ սերնդի կործանիչներ գնելու մասին։ Պաշտոնյան այդ ժամանակ Ֆ-35-երի մասին ակնարկելով՝ ասել էր, որ դրանք կկարողանան արդյունավետ համագործակցել սպառազինության մեջ առկա F-16-երի հետ։

Ապա ապրիլին Պենտագոնի ներկայացուցիչ Մաթիաս Վինթերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած զեկույցում հայտարարել էր, որ Lockheed Martin ընկերության F-35 կործանիչների հավանական գնորդներից մեկը կարող է լինել Լեհաստանը։

Հարկ է նշել նաև, որ Բլաշչեկը իր հայտարարություններից մեկում նշել էր, որ կործանիչների գնումը հնարավոր է ուղեկցվի Լեհաստանում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազա հիմնելու հետ։

Ֆ-35Ա կործանիչները լեհական ավիապարկում փոխարինելու են խորհրդային արտադրության ՄիԳ-29 կործանիչներին և Սու-22Մ4 կործանիչ-գրոհիչներին, որոնց քանակը Լեհաստանի սպառազինությունում համապատասխանաբար 21 և 26 միավոր է։

Հավելենք նաև, որ ռուսական «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (ЦАСТ) bmpd բլոգը՝ հղում անելով լեհ փորձագետներին, հայտնել էր, որ 32 միավոր F-35 կործանիչները կարժենան ամենաքիչը 5.27 միլիարդ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP