Մարդու նորածինն ամենաանօգնականն է. Խաչատուր Գասպարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Մարդու նորածինն ամենաանօգնականն է. Խաչատուր Գասպարյան

19:30 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու հաղորդավար Արամ Աբրահամյանը խոսել են այն մասին, թե, ի վերջո, ումից է պետք պաշտպանել երեխաներին։

«1925 թվականին ուրիշ իրավիճակ էր, երբ Ժնևում առաջին անգամ հավաքվեցին երեխաների պաշտպանության կոնֆերանսին: Աշխարհն Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատ անարդար էր գտնվել երեխաների և մանկության նկատմամբ, այդ թվում՝ հայ որբերի: Մենք գիտենք, թե ինչ մեծ քանակի որբեր էին մնացել առանց ծնողների խնամակալության: Ամերիկացիներն էին հոգ տանում, շատ ուրիշ երկրներ՝ բարեգործության միջոցով: Հետագայում` 1959 թվականին, երբ ՄԱԿ-ը ընդունեց Երեխաների օր կամ պաշտպանության օր, այն Հայաստանում վավերացվեց 1992 թվականին: 1996 թվականին Մանկության օրենքը եղավ: Բոլոր այս փաստաթղթերի դեմքում մի կարևոր հանգամանք կա` ի սկզբանե երեխան անպաշտպան արարած է, մենք՝  մարդիկս, էվոլյուցիոն սանդղակում, թվում է, ամենաբարձր կանգնած արարածներն ենք, բայց մեր նորածինն ամենաանօգնականն է»,- ասել է հոգեբանը:

Ըստ Խաչատուր Գասպարյանի՝ օրինակ` ձկների տեսակներ կան, որոնց ձագերը կյանք են սկսում առաջին օրվանից, բայց մարդու դեպքում այդպես չէ. եթե նորածնին թողնենք անպաշտպան, նա որևէ կերպ չի կարողանալու ապրել:

«Նախ պետք է պաշտպանել վաղ մանկության տարիքի երեխաներին, օգնել, որ նրանք զարգանան համաչափ ձևով: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ պետք է պաշտպանել նրանց բոլոր արտաքին ազդակներից, որոնք կարող են լինել մարդածին և բնածին»,- ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ տրավմայի մեծ աղբյուր երեխայի համար կարող են դառնալ նաև սեփական ընտանիքն ու ծնողները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP