Սամվել Բաբայանի համակիրները ներկայացրին Արայիկ Հարությունյանի հետ հակասությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Սամվել Բաբայանի համակիրները ներկայացրին Արայիկ Հարությունյանի հետ հակասությունները

13:43 03.06.2019

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։

«Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության նախագահությունից էլ դուրս գա, դա իր տեղը չէ, առավել ևս նախագահ է ուզում դառնալ։ Եթե չի տիրապետում իր կուսակցության անդամներին, գրասենյակների ղեկավարներին, էդ ո՞նց հասկանանք։ Բա ո՞ւր ես գնում»,- ասաց Բաբայանի համակիրներից Արմենը Մեջլումյանը։

Դեպքի մասին խոսելիս գործիչներն ասացին, որ անմեղության կանխավարկածը չխախտելու համար չեն ներկայացնում փաստեր և կարծում են՝ օբյեկտիվ քննությունը ցույց կտա վիճակը։ Բաբայանի համակիրներից Արամ Հովակիմյանն էլ պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդարի փորձ է եղել, քանի որ Արայիկ Հարությունյանն ու նրա կողմնակիցները չեն ուզում, որ Բաբայանի համակիրները քարոզչություն իրականացնեն, բնակիչների հետ հանդիպումներ ունենան Արցախի հյուսիսում՝ Մարտակերտում։

Նրանց պնդմամբ՝ նախկին վարչապետը վարչական ռեսուրս է կիրառում Բաբայանի համակիրներին խոչընդոտելու համար․ նույնիսկ թույլ չեն տալիս, որ դպրոցները երեխա տրամադրեն, որ աղ ու հաց բերի քարոզների ժամանակ։

«Եթե դու վարչական ռեսուրսներ չօգտագործես, երևի ձեր ընտանիքի անդամները միայն կլինեն կողքիդ»,- Արայիկ Հարությունյանի մասին ասաց Արմեն Մեջլումյանը։

Երկու գործիչներն էլ պնդում են, որ քրեական հեղինակություն չեն, գործարարներ են Մոսկվայից ու Սամվել Բաբայանին աջակցում են որպես նրա ընկերներ։ Հերքում են նաև այն խոսակցությունները, որ ֆինանսավորում են ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP