«Հյուսիս-հարավ»-ի իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են նոր չարաշահումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

«Հյուսիս-հարավ»-ի իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով բացահայտվել են նոր չարաշահումներ

15:04 03.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս, որոնց վերաբերյալ հարուցվել են երկու այլ քրեական գործեր, որոնք միացվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի /Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ/ որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ընկերության կողմից 2014թ. նոյեմբերի 21-ից մինչև 2016թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում և  դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին խաբեությամբ և նրա վստահությունը չարաշահելով, հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան  771.652.520 ՀՀ դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556.615.520 ՀՀ դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215.037.000 ՀՀ դրամ գումար և այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա` 24.05.2019թ. հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Բացի դրանից՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը, ընկերության աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն առերևույթ խուսափելու նպատակով, մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 30.04.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն ՀՀ դրամ:

Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31.900.000 ՀՀ դրամի, 3 մլն ՌԴ ռուբլու և 60.000 ԱՄՆ դոլար դրամական միջոցների վրա:

Լրացուցիչ կատարման ենթակա հարկային պարտավորությունների հստակ չափը պարզելու համար նշված ընկերությունում և ընկերությանը հարկային հաշիվներ դուրս գրած մի շարք այլ ընկերություններում նշանակվել են հարկային ստուգումներ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

BACK_TO_TOP