Ո՞րն է առաջին երեխային ունենալու լավագույն տարիքը. անսպասելի բացահայտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Ո՞րն է առաջին երեխային ունենալու լավագույն տարիքը. անսպասելի բացահայտում

23:00 04.06.2019

Հավանաբար կանանցից և ոչ մեկը չի մտածել, թե որն է կնոջ ամենահարմար տարիքը՝ հղիանալու և առաջջին երեխային ունենալու համար:

Պատմական երկարատև էքսկուրսից խուսափելու համար անդրադառնանք մեր տեխնոգեն ժամանակաշրջանին, երբ տարբեր երկրներ ու հասարակական խավեր ունեն իրենց ըմբռնումն առաջին երեխային լույս աշխարհ բերելու մասին: Արևելյան երկրներում, դեռահասների ամուսնությունն ու վաղ ծննդաբերությունն օրինաչափություն է: Արևմտյան երկրների կանանց առաջին ծննդաբերության համար նախապայմաններ չկան, ինչպես օրինակ՝ ուսումը, կարիերան…

Մեր երկրում, որպես չգրված օրենք, հետևում են պայմանական ընդունված այն կարգին, երբ առաջին երեխային ծննդաբերելու տարիքը 20 տարեկանն է, ինչը, սակայն նորմ չէ՝ կախված սոցիալ-տնտեսական, առողջական և անձնական մոտեցումներից:

Գիտնականներն իրենց  հերթին հետազոտություններ են իրականացրել ծննդաբերելու լավագույն տարիքը պարզելու համար: Ըստ հետազոտող Ջոն Միրոուսկի՝ կնոջ մայրանալու լավագույն տարիքը 34 տարեկանն է: Կնոջ առողջությունն այդ տարիքում գտնվում է լավագույն վիճակում: 30 անց կանանց համար հղիությունն ու ծննդաբերությունը հիանալի հնարավորություն է երիտասարդանալու, անգամ կնճիռները հարթելու համար:

Գիտնականները պարզել են նաև, որ 34-35 տարեկան կանանց օրգանիիզմն ավելի դիմացկուն է: Նրանք ավելի հասուն են.  հոգեպես ու նյութապես պատրաստ են պատասխանատվություն կրելու, իրենց երեխային ճիշտ դաստիարակելու և ոտքի կանգնեցնելու համար:

Իսկ ամենակարևորը հոգեբանական այն կարևոր գործոնն է, որ ենթադրում է հոգեկան նախապատրաստվածություն՝ պատասխանատվություն կրելու նոր մարդ ծննդաբերելու և Մարդ դաստիարակելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

17:12 12.07.2025

Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

17:00 12.07.2025

«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետ

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

16:46 12.07.2025

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Միացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքից

16:26 12.07.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքից

Ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

16:10 12.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

15:54 12.07.2025

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...

BACK_TO_TOP