Տպավորություն է, որ թոշակը բարձրացնող կամ չբարձրացնողը ես եմ. Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+34.09 oC

Տպավորություն է, որ թոշակը բարձրացնող կամ չբարձրացնողը ես եմ. Ջանջուղազյան

12:32 05.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց.

«Կյանքի որակի փոփոխությունը 95 տոկոսով թողնում ենք քաղաքացու անձնական ջանքերի գործադրման վրա, բնական է, որ շատ բարձր գիտելիքներ ունենալը կարող է օգնել, մարդը կարող է շատ այլ ունակություններ ունենա, առաջ գնա, բայց հասարակությունն այդպես չէ, խավեր կան, ում համար պետք է պայման ստեղծենք: Տնտեսագետը և քաղաքական գործիչը պետք է համագործակցեն»:

Մելքումյանը նշեց՝ տարիներ շարունակ մարդիկ լսում են՝ «հլը չկա», «պիտի հասցնենք», «պիտի հաղթահարենք»:

«10-15 տարի ապրելուց հետո էդ մարդը ասում է՝ եղբայր, էս երկրում ես ապրե՞մ, թե՞ ինչ անեմ»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ քաղաքական ուղերձը պետք է հստակ փաթեթավորեն, ձևակերպեն, հստակ ժամկետով ասեն՝ թոշակն ու նվազագույն աշխատավարձը երբ են բարձրանալու:

Ջանջուղազյանն արձագանքեց.

«Պարոն Մելքումյան, ժամկետը դուք, մենք միասին պետք է քննարկենք և որոշենք: Տպավորություն է ստեղծվում, որ թոշակը բարձրացնող կամ չբարձրացնող միակ ներկայացուցիչը ես եմ, բոլորս իրար հետ ենք քննարկելու, չենք կարող չհիմնավորված բարձրացում անել որևէ ծախսային ծրագրի, ընթացիկ պարտավորությունների: Եկեք զգացմունքային մասը հարցի տնտեսական բովանդակությունից առանձնացնենք: Մենք չենք կարող պարտավորություն ստանձնել, որը կատարման տեսակետից ռիսկեր է ունենալու»:

Նա շեշտեց՝ պատգամավորը մեկ-երկու տարվա փորձառություն չունի, նախկին փորձառությունից էլ պետք է որ հիշողությունից չջնջվի նախկին ժամանակահատվածը, երբ ստանձնած պարտավորությունները չեն կատարվել:

«Հիմա քննարկում ենք նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունը, որի վրա էլ չենք կարող ազդել»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 22.07.2025

SHANTNEWS

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

14:43 22.07.2025

Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

14:20 22.07.2025

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP