Հայաստանը ստեղծում է բանկային փոխանցումների համակարգ սանկցիոն երկրների հետ առևտուրն ապահովելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Հայաստանը ստեղծում է բանկային փոխանցումների համակարգ սանկցիոն երկրների հետ առևտուրն ապահովելու համար

13:49 05.06.2019

Հայաստանում հարավկորեացի մասնագետների օգնությամբ ստեղծվում է բանկերի միջև փողի փոխանցման համակարգ, որն առաջին փուլում թույլ կտա փոխանցումներ իրականացնել Հայաստանում գործող բոլոր բանկերի միջև։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքերով՝ հայկական կողմն այսպիսի համակարգ ստեղծելու հարցում իր հերթին օգնում է Ղրղըզստանին ու Ղազախստանին, իսկ զուգահեռ նույն ուղղությամբ աշխատում են նաև Բելառուսն ու Ռուսաստանը։ Երբ այս ազգային համակարգերը գործեն, ըստ Ջավադյանի, հնարավոր կլինի դրանք միավորել ԵԱՏՄ տարածքում միավորված այդպիսի համակարգի մեջ և փոխանցումներ անել ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Դրանից բացի, ըստ Ջավադյանի, այսպիսի համակարգի ներդրումը թույլ կտա փոխանցումներ անել նաև դեպի պատժամիջոցների ներքո գտնվող երկրներ։ Ենթադրաբար, նկատի է առնվում Իրանը, որի հետ Հայաստանի բանկային փոխանցումները խոչընդոտների են հանդիպում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

14:00 22.07.2025

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:53 22.07.2025

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

13:12 22.07.2025

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...

BACK_TO_TOP