Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից․ Ցոլակյանն՝ ԱԻՆ-ում չարաշահումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից․ Ցոլակյանն՝ ԱԻՆ-ում չարաշահումների մասին

17:05 05.06.2019

ԱԻ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումներ էին եղել, և գործը կապվում էր նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հիշեցրեց խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ԱԻ նախարարին խնդրեց թարմ տեղեկություններ հայտնել դեպքի մասին։

«Ինչքան ես տեղյակ եմ՝ մեռած հոգիների ինչ-որ պատմություններ կային։ Ուզում եմ հասկանալ՝ մեռած հոգիները վերացե՞լ են, թե՞ ոչ»,- հարցրեց Քոչարյանը։

«Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից»,- պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա խոսքերով՝ պարզագույն, պրիմիտիվ սխեմա է գործել։ Բայց այլ մանրամասներ Ցոլակյանը հրաժարվեց բացահայտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

11:53 19.05.2024

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի  և Իրանի պետական ​​սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ ...

Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

23:24 18.05.2024

Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ ...

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր

18:23 18.05.2024

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ, թեմաների լայն շրջանակ։ «Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

17:35 18.05.2024

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք […] ...

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

16:49 18.05.2024

Լավրովը խոսել է Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունների որոշ մանրամասներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցությունների ընթացքում քննարկել են գլոբալ անվտանգության վերաբերյալ Պեկինի նախաձեռնությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում: «Նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությունը գլոբալ անվտանգության վերաբերյալ քննարկվել է Չինաստան մեր այցի ընթացքում՝ ինչպես պատվիրակությունների շրջանակներում, այնպես էլ առաջնորդների անհատական ​​հանդիպման ժամանակ»,-ասել է […] ...

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

16:17 18.05.2024

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական […] ...

BACK_TO_TOP