Վստահ եմ, որ ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու. նախագահը` մարզիկ Գևորգ Աֆրիկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Վստահ եմ, որ ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու. նախագահը` մարզիկ Գևորգ Աֆրիկյանին

18:30 05.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին:

Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքերով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:

Գևորգ Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի և այն աջակցության համար, առանց որի ինքը չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնել: Նա նաև ասել է, որ լի է նոր հաղթանակներ տոնելու վճռականությամբ և առաջիկայում պատրաստվում է մասնակցել Վրաստանում կայանալիք առաջնությանը:

Շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը հաղթել էր նաև անցյալ տարի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որից հետո հյուրընկալվել էր Հայաստանի նախագահի նստավայրում:

Ի նշան երախտագիտության՝ այսօրվա հանդիպմանը Գևորգ Աֆրիկյանը, նրա մարզիչ Դավիթ Ասոյանը և ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել նախագահ Սարգսյանին:

 «Սա ընդամենը սկիզբն է: Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու և ոչ միայն սպորտում»,– ասել է Հանրապետության նախագահը:

Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:

Հանրապետության նախագահը խոստացել է նաև առաջիկայում այցելել մարզիկին և տեսնել, թե ինչպես ու ինչ պայմաններում է նա մարզվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:18 03.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

BACK_TO_TOP