16:42 06.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան ՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության, որի համաձայն` «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»:
Վերոգրյալի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Է. Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:
«Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է. Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:
Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է օրերս:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ Է. Ծատինյանի մահը վրա է հասել 08.04.2019 թվականին՝ սուր սիրտ-անոթային անբավարարությունից, որը պայմանավորված է մետամֆետամին տեսակի թմրամիջոցով սուր-արտածին թունավորմամբ՝ ուղեկցված հիպերթերմիայով, ցնցումներով, զարկերակային հիպերտենզիայով, հաճախասրտությամբ, տոքսիկ կոմայով, հեպատոսպլենոմեգալիայով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որը հիմնավորվում է դատաքիմիական ուսումնասիրությամբ, արյան և մեզի մեջ, ինչպես նաև ներքին օրգաններում մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առկայությամբ:
Ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսում հայտնաբերվել են օտար մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակներ, և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առավել մեծ քանակությունը հայտնաբերվել է ստամոքսում՝ կարելի է ասել, որ թմրամիջոցն օրգանիզմ է ներթափանցել բերանի խոռոչի միջոցով՝ կուլ տալու եղանակով»,- ասվում է ՔԿ պարզաբանման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք` առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...
21:41 02.07.2025
Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Դեմիրճյան փ. 27, 29, 31, 33, 38, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 20/1, 24, 24բ շենքեր, Սարյան փ. 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...