Ինչո՞ւ են Ախալքալաքում ծեծել հայ երիտասարդին. մանրամասներ միջադեպից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Ինչո՞ւ են Ախալքալաքում ծեծել հայ երիտասարդին. մանրամասներ միջադեպից

16:14 07.06.2019

Ախալքալաքում երեկ տեղի է ունեցել միջադեպ. ոստիկաններն ու քաղաքացիները բախվել են: Ինչպե՞ս է ամեն ինչ եղել, ինչի՞ց է սկսվել բախումը, այս ամենի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է հաղորդել Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը:

«Երեկ՝ մոտավորապես ժ. 16:30-17:00-ի սահմաններում, ականատեսները մեզ զանգահարեցին, ասացին, որ ինչ-որ ընդհարում, միջադեպ է տեղի ունենում ոստիկանների ու խաղաղ քաղաքացիների միջև, մենք անմիջապես դեպքի վայր ենք այցելել: Ականատեսների պատմելով՝ ոստիկանության աշխատակիցները վարչական կարգը խախտելու համար կանգնեցրել են մոտոցիկլավարին, այդ պահին նրա ծանոթներից մեկը «Մերսեդես» ավտոմեքենայով անցնելիս է եղել, հարցրել է՝ ինչ խնդիր կա, ինչ կա, չկա, ոստիկաններն ասել են՝ չմիջամտի, շարունակի ճանապարհը, այդ տղան չի շարունակել, նորից է հարցեր տվել: Հետո մենք կադրեր ունենք, որտեղ երևում է, որ ոստիկանները ուժով դուրս են բերում այդ տղային մեքենայի միջից ու սկսում են ծեծել: Հարևանությամբ ապրում է տղայի հորեղբայրը՝ Մեխակ Խաչատրյանը, նա միջամտում է, նրան էլ են ծեծի ենթարկում, ու բռնկվում է ամեն ինչ»,- պատմեց նա:

Լրագրողը նշեց՝ հետո եկել է ոստիկանության աշխատակիցների մյուս խումբը, քրեական գործ է հարուցվել, երկու բնակչի ձերբակալել են, նրանք ավելի ուշ՝ ժ. 19:00-20:00-ին, քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակվել, հիմա հետաքննություն է տարվում: Այվազյանն ասաց, որ փորձում են ճշտել՝ արդյո՞ք կա ձերբակալված ոստիկան, ով ուժ է գործադրել բնակչի նկատմամբ, սակայն դեռ նման տվյալներ չունեն: Նա նաև ընդգծեց՝ որևէ շեշտադրում չի կարելի անել հայ-վրացական հարաբերությունների վրա, առավել ևս՝ ասել, որ վրացի ոստիկանը ծեծել է հայ բնակչին:

«Նման բան գոյություն չունի, իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարել: Ճի՞շտ են արել, թե՞ սխալ, այլ բան է, բայց որ ազգամիջյան կոնֆլիկտ տեղի չի ունեցել վստահ եմ»,- ասաց լրագրողը:

Այվազյանը տեղեկացրեց, որ քրեական գործը հարուցվել է ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված տղամարդը՝ Մեխակ Խաչատրյանը, բարձր ճնշումով հիվանդանոց է տեղափոխվել: Ցանկացել են մեկ օր պահել` վստահ լինելու համար, որ ամեն ինչ նորմալ է, բայց նա երեկոյան՝ 22:00-ի շրջանում, հիվանդանոցից ստորագրությամբ դուրս է եկել: Խոստացել՝ եթե հանկարծ ճնշումը բարձրանա, հետ կգա հիվանդանոց: Լրագրողը հայտնեց, որ ձերբակալվածներ չկան, հանգիստ վիճակ է:

Մեխակ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ինքնազգացողությունը նորմալ է: Այլ հարցերի նա չպատասխանեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:18 03.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

BACK_TO_TOP