11:21 10.06.2019
ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից.
«Դատական մարմինները, ՍԴ և այլ դատական իշխանության մարմիններ, ընդհանուր աշխատավարձի գումարն ինչքան է, և այլ մարմիններ, օրինակ, արդադատության բնագավառում նայում ենք, քաղաքացիների ընդունելությունը պլանավորված էր 456, այսինքն՝ 2016թ․-ին եղել է այդքան , 2017-ին՝ 1056, 2018-ին՝ 1200, բայց փաստացի եղել է 254, որն է խնդիրը»:
Ինչ վերաբերում է շեղումներին, Ջանջուղազյանը պատասխանեց, որ համատեղ աշխատանք է հարկավոր, իսկ դատավորների աշխատավարձի վերաբերյալ նշեց.
«Կդժվարանամ ասել, որովհետև դա մի պետական մարմնով չի իրականացվել, որ ես միայն մեկի աշխատավարձի ֆոնդը ասեմ, բայց գործակցով 10-11 միջակայքում է, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել, յուրաքանչյուր դատավորի համար համապատասխանաբար այսքան է, 230 դատավորի հաստիք ունենք»,- ասաց Ջանջուղազյանը:
Պատասխանից հետո Մանուկյանը նկատեց.
«Քիչ առաջ փորձում է 2018թ․-ի ընտրանքային կարգով 10 դատավորի հայտարարագրած միայն դրամական միջոցների թիվը ստացա, և 10 դատավորների դրամական միջոցները կազմում են մոտ 1.1 մլրդ, լավ է, որ 66 հզր թիվը հնչեցրեցիք, սա լավ է, եթե բազմապատկում ենք, մեծ շեղումներ են: Եթե սկսում ենք մենք շնչի հաշվով ՀՆԱ-ն, մեկ դատավորի աշխատավարձը 100 մլն դրամի կարգով բազային միավոր ենք ստանում»:
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...