12:58 11.06.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի մեկնաբանում իր և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի միջև ծագած կոնֆլիկտը, որի հետևանքով նրանց ղեկավարած գերատեսչություններից իրենց մերձավորները պաշտոնանկ են արվում: SHANTNEWS.am-ն Ազգային ժողովում ֆինանսների նախարարից հետաքրրքվեց՝ արդյո՞ք ճիշտ են մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր աներձագը՝ ՊԵԿ-ից, իսկ Դավիթ Անանյանի եղբայրն էլ ֆինանսների նախարարությունից ազատվել են աշխատանքից:
SHANTNEWS.am-ի հարցին՝ իր կնոջ եղբայրը՝ Արթուր Մարտիրոսյանը, ազատվե՞լ է ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետի պաշտոնից, թե՞ ոչ, ֆինանսների նախարարը պատասխանեց.
«Ինչո՞ւ պետք է իմանամ` ազատվե՞լ է, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանի եղբայրը ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնից ազատվել էր: Այս պաշտոնանկությունից հետո լուրեր շրջանառվեցին, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով է աշխատանքից ազատվել Անանյանի հարազատ եղբայրը: Եվ հիմա` Ջանջուղազյանի աներձագի ազատումից հետո գրվեց, որ սա Անանյանի եղբոր պաշտոնանկության «պատասխանն» էր:
«Ես կարծում եմ՝ անկախ նրանից, թե ով ում հետ ինչ առնչություն ունի, ինչպես է առնչվում … Ամեն օր մարդիկ մի տեղ ուրախանում են, մի տեղ ամուսնանում են, մի տեղ մելամաղձոտ տրամադրություններ ունեն, ի՞նչ կապ ունի որևէ մեկի հետ առնչությունը: Ես ընդհանրապես չեմ դիտարկում անձին որպես առնչություն ունեցող, որևէ այլ անձի, ես այդպիսի վերաբերմունք չունեմ, անձն ինքն է իրենից ներկայացնում կոնկրետ ինչ-որ արժեք: Հետևաբար, իհարկե, չեմ տեսնում, չեմ տեսնում որևէ կապ, որևէ առնչություն, որևէ անձով չեմ ուզում պայմանավորել»,- եզրափակեց նա:
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...
16:39 18.06.2025
«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...