15:58 11.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Տեքստում մասնավորապես գրված է.
Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն:
Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:
Ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խաչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմամբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:
Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:
Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:
Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչընդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:
Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...