16:00 11.06.2019
Տեղեկատվության ստուգման կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարզպետների՝ դարձյալ պարգևատրման մասին լուրերը կեղծ են.
«Երեկ՝ հունիսի 10-ին, մամուլում գրվեց, որ մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց։ Խոսքը մասնավորապես գնում էր Լոռու և Տավուշի մարզերի մասին։ Նշվում էր, որ մարզպետարանների աշխատակիցները ստացել են եռամսյակային պարգևավճար, չպարգևատրված աշխատակիցներ չկան:
Տավուշի և Լոռու մարզպետարաններից, սակայն, հայտնում են, որ այս տարի պարգևատրվել են մեկ անգամ՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որից հետո այլ պարգևատրում չի եղել։ Մամուլում տարածված տեղեկությունը հենց այդ հին տվյալներն են, որոնք կրկին դրվել են շրջանառության մեջ»:
18:16 18.06.2025
28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...
18:10 18.06.2025
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերըՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...
17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...