Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Առաջարկում ենք կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը. հայտարարություն

11:25 12.06.2019

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման հետ կապված որոշ խնդիրների։

Դրանում ասված է.

«2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։

ՀՀ Սահմանադրության և ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի 10 անդամներից հինգը նշանակվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Մասնագիտացված համայնքի կողմից Ազգային Ժողով Բարձրագույն դատական խորհրդի անդամ թեկնածուներ ներկայացնելու, ինքնառաջադրվելու հնարավորությունները իսպառ սահմանափակված են, ավելին՝ խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու որևէ ընթացակարգային կանոն, գործընթացի թափանցիկության, մասնակցայնության, մրցակցության վրա հիմնված մասնագիտացված որակյալ թեկնածուներ ներկայացնելու հնարավորություն փաստացի չի գործում։

Դեռևս 2017 թվականի մայիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել էր ՀՀ Դատական օրենսգիրք սահմանդրական օրենքի նախագիծ (նախագծի կարգավիճակով առկա է e-draft կայքում թվագրված 22․03․2017-06.04․2017), որտեղ նախագծի 79-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկուական թեկնածու ներկայացնելու հնարավորություն էր վերապահվում Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատին, բարձրագույն ուսումնական հաստատություններին և մասնագիտական հասարակական կազմակերպություններին։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (կետ 88-89) համաձայն՝ «մասնագիտացված հասարակական կազմակերպություն» եզրույթը օրենքի նախագծում պետք է հստակեցվեր, որպեսզի թեկնածուներ ներկայանցելու հնարավորությունը չսահմանափակվեր և չնվազեցվեր որակյալ թեկնածուներ ունենալու հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը հորդորում էր ընդունել այնպիսի գործընթաց, որով մասնագիտացված տարբեր խմբեր հնարավորություն ունենային իրենց թեկնածուներին առաջադրել Ազգային Ժողով։

Վենետիկի Հանձնաժողովի ներկայացրած կարծիքի և դիտարկումներին համապատասխան՝ ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքը ՀՀ Արդարադատության նախարարության կողմից փոփոխությունների չենթարկվեց։ Ավելին՝ մի խումբ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ահազանգեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար ներկայացվել է Դատական օրենսգքրի նախագծի մեկ տեքստ, իսկ այնուհետև Ազգային ժողովում քվեարկվել է մեկ այլ՝ ուրիշ տեքստ։

Արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներ առաջադրելու և Ազգային ժողով ներկայացնելու հնարավորությունը Ազգային ժողովի կողմից 2018 թվականի փետրվարի 2-ին ընդունված ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքով և Ազգային Ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքով վերապահվեց բացառապես Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությանը։

Այդ օրենքի հիման վրա, առանց առաջադրման վերաբերյալ որևէ բացատրության և քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից իր առաջադրած թեկնածուի թեկնածության ընտրության հիմնավորումների, 2018 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություններն առաջադրեցին Բարձրագույն Դատական Խորհրդի հինգ անդամների։

Առաջադրված թեկնածուների քվերակության արդյունքների վերաբերյալ այդ ժամանակ գործող «Ելք» դաշինքը բողոք ներկայացրեց՝ պնդելով, որ Ազգային Ժողովում Բարձրագույն դատական Խորհրդի անդամի ընտրության քվեները «կեղծվել են»։ Ավելին՝ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»։

Ստացվում է, որ քաղաքական կուսակցության/խմբակցության կողմից Բարձրագույն Դատական Խորհրդի թեկնածու ընտրելու ընթացակարգային որևէ փոփոխություն ոչ օրենքով, ոչ պրակտիկայում տեղի չի ունեցել, և դատական վիրահատական բարեփոխումների հայեցակարգը հիմնվում է նախկինում գործող արատավոր պրակտիկայի վրա։ «Զանգի» միջոցով ԲԴԽ թեկնածուի առաջադրումը վերարտադրում է նախկին արատավոր սխեման և համահունչ չէ դատական իշխանության վիրահատական բարեփոխումների հռչակված հայեցակարգի հետ։

Այս ամենի հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս անցումային ժամանակահատվածում այնպիսի կարևոր մարմնի, ինչպիսին է ԲԴԽ-ն է, անդամների առաջխաղացման մեխանիզմը հանրային շահի տեսանկյունից ավելի նպատակահարմար է անցկացնել հնրավորինս մասնակցայնության և բազմազանության սկզբունքով, թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ միայն ՀՀ ԱԺ խմբացկություններին այլև արտախորհրդարանական ուժերին և մասնագիտական շրջանակներին:

Առաջարկում ենք Ազգային ժողովին, կասեցնել արտավոր ընթացակարգերով ԲԴԽ անդամության թեկնածուների առաջխաղացումը, հրատապ փոփոխություններ կատարել գործող օրենսդրության մեջ՝ ըստ վերոհիշյալ դիտարկումների և ապա միայն ձեռնարկել ԲԴԽ թափուր տեղերի լրացման գործընթացը»:

Հայտարարությունը տարածել են՝

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Սոցիալական ադարություն» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

Իրավունքի զարգացման և Պաշտպանության հիմնադրամ

«Ունիսոն» ՀԿ

«Վելես» ՀԿ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP