18:56 12.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում:
«Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար:
Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել.
«Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
21:08 03.07.2025
Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբՍյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
20:58 03.07.2025
Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...
20:48 03.07.2025
Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձՓոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:40 03.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել էՈւկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...
20:28 03.07.2025
Ժիրուն վերադարձել է Լիգա 1Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...
20:20 03.07.2025
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ ՄաբուզանՀարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...