Միգրացիան՝ թվերով. Հայաստանից ԵՄ ներկայացված ապաստանի հայցերի թիվը կտրուկ ավելացել է 2016 թ. – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Միգրացիան՝ թվերով. Հայաստանից ԵՄ ներկայացված ապաստանի հայցերի թիվը կտրուկ ավելացել է 2016 թ.

19:55 13.06.2019

Միգրացիոն ծառայությունը նոր պարբերական է մշակել. հրապարակվել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագրի» առաջին համարի Ա մասը՝ «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները»: SHANTNEWS.am-ն առանձնացրել է որոշ թվային տվյալներ:

2018թ. ՀՀ 5825 քաղաքացի ԵՄ և ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության) անդամ պետություններում դիմել է միջազգային պաշտպանություն ստանալու համար։ Ներկայացված հայցերից 4855-ը կամ 83.3%-ը եղել է ապաստանի առաջին հայց։

Ընդհանուր առմամբ՝ 2018թ. ԵՄ և ԵԱԱԸ անդամ 32 պետություններում երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ներկայացվել է 664,480 ապաստանի հայց, որից 602,920-ը կամ 90%-ը՝ ապաստանի առաջին հայց։ Նախորդ 2017թ. նկատմամբ առաջին անգամ ապաստան հայցողների թիվը 2018թ. նվազել է մոտ 12%-ով։ 2015- 2016թթ. համեմատ, երբ առաջին անգամ ապաստան հայցողների թիվը գերազանցում էր 1 միլիոնի շեմը, 2018թ. ցուցանիշը նվազել է ավելի քան երկու անգամ։

ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մասնաբաժինը Եվրոպայում ապաստան հայցողների ընդհանուր թվում 2018թ. կազմել է ընդամենը 0.88%, իսկ առաջին անգամ հայցողների թվում՝ 0.80%:

ՀՀ քաղաքացիների կողմից 2018թ. ԵՄ և ԵԱԱԸ պետություններում ամսական միջինը ներկայացվել է 485 ապաստանի հայց, որից 405-ը՝ ապաստանի առաջին հայց։

2018թ. ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցեր են ներկայացվել ԵՄ անդամ 19 և ԵԱԱԸ անդամ 2 պետություններում։ ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների նախընտրելի ուղղությունները եղել են Ֆրանսիան և Գերմանիան։ Ապաստանի հայցերի 78%-ը և առաջին հայցերի 79.7%-ը բաժին է ընկնում հենց այս պետություններին։ Հատկանշական է, որ միայն Ֆրանսիայում ներկայացվել են ապաստանի հայցերի 45.5%-ը և առաջին հայցերի 48.6%-ը:

ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում 2018թ. առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների 63.6%-ը եղել են աշխատունակ տարիքի անձինք, թվով երկրորդ մեծ խումբը` 31.6%, կազմում են անչափահասները, իսկ ամենասակավաթիվ խումբը՝ 2.8%, թոշակառուներն են։ Ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների բոլոր տարիքային խմբերում, բացի 65+ խմբից, սեռային համամասնությունը շեղված է դեպի տղամարդկանց կողմը։ Ամենամեծ շեղումը անչափահասների խմբում է՝ 100 տղամարդուն 84.4 կին։ Կանանց մասնաբաժինը մեծ է միայն 65+ խմբում՝ 100 տղամարդուն 190.9 կին։

2010-2018թթ. ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում ներկայացվել է 57,250 ապաստանի հայց՝ տարեկան միջինը՝ 6,361 հայց։ Ամենամեծ թվով հայցերը ներկայացվել են 2016թ.՝ միջինից շեղումը +2,717 հայց 3 ։ Ապաստանի հայցերի թիվը մեծ է եղել նաև 2011 թ., երբ նախորդ տարվա համեմատ հավելաճը կազմել էր 21.7%:
Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է 47,645 ապաստանի առաջին հայց՝ տարեկան միջինը 5,294 ապաստան հայցող։ Ամենամեծ թվով առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների ցուցանիշը գրանցվել է 2016թ.՝ տարեկան միջինից շեղումը +3.108:

Հետաքրքրական է, որ 2016թ. աճը եղել է բավականին կտրուկ՝ սկսվել հունիսից և հասել առավելագույն նշանակությանը սեպտեմբերին։ Դիտարկվող տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված ապաստանի հայցերի վիճակագրությունում ամսական 1000 հայցի սահմանը ոչ սրանից առաջ և ոչ էլ հետո այլևս չի գերազանցվել։ 2016թ. ցուցանիշների մյուս առանձնահատկությունն այն էր, որ եթե 2010-2015թթ. համար ամսվա ընթացքում ներկայացված առաջին հայցերի թիվը կազմում էր ապաստանի դիմումների ընդհանուր թվի միջինը 80%-ը, ապա 2016թ. այդ ցուցանիշը կազմեց 89.6%, իսկ օգոստոս-հոկտեմբեր ամիսների համար՝ 94.3%:

2016թ. աննախադեպ աճից հետո 2017թ. բնորոշվեց որպես կայունացման ժամանակահատված։ 2017թ. ընթացքում ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների թիվը կազմեց 7.770, որոնցից առաջին անգամ՝ 6875-ը կամ 88.5%-ը։ Նախորդ 2016թ. համեմատ տեղի էր ունեցել ապաստանի ցուցանիշների նվազում` -9.3% ապաստանի հայցերի մասով և -11.8% առաջին հայցերի։ Սակայն 2010-2015 թթ. ամսական միջինի համեմատ 2017թ. ցուցանիշները շարունակում էին մնալ բարձր` +159 ապաստանի հայց և +181 առաջին հայց։ 2018թ. աչքի ընկավ տարվա ընթացքում ամսվա վերջին օրվա դրությամբ ապաստան հայցողների թվի նվազմամբ՝ ամսական միջինը -154 անձով, տարվա ընթացքում -1,690 ապաստան հայցողով:

Ապաստանի ոլորտը կարգավորող համաեվրոպական իրավական նորմերը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային օրենսդրությունները նախատեսում են ապաստանի հայցերի վերաբերյալ լիազորված մարմինների (առաջին ատյանների) կողմից ընդունված որոշումների բողոքարկման և/կամ վերանայման դիմումների ներկայացման լայն հնարավորություններ։ Սրանով իսկ պայմանավորված ԵՄ և ԵԱԱԸ երկրներում անցած տարիների ընթացքում կուտակվել է ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների բավականին հոծ բազմություն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 10,635 ապաստան հայցող, որոնք հանդիսանում են ապաստանի ընթացիկ հայցի սուբյեկտ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

14:33 09.06.2025

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

14:27 09.06.2025

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում

ԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

14:21 09.06.2025

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Հունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

14:14 09.06.2025

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

14:09 09.06.2025

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է տնտեսական ոլորտի մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թ. իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ոլորտային մի շարք մարմինների, գերատեսչությունների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2024 թվականին կազմել է 102,7 մլրդ դրամ, կատարողականը՝ […] ...

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

14:04 09.06.2025

Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտական դպրոցի պատվիրակությանը: Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Սրբուհի Գալյանը նշել է նաև կրթական ծրագրերի կարևորությունը, նախարարության ներգրավվածությունը դրանց ու այս համատեքսում հնարավոր համագործակցությունը: Նախարարը նշել է իրավաբանական կլինիկա հիմնելու նախարարության մտադրության մասին, […] ...

BACK_TO_TOP