15:14 14.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը 5 ուղղություններով ընդլայնելու մասին նախագիծը: Առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկությունը, վճարած հարկերի, տուրքերի ու ակտիվների մասին տեղեկությունը, հայտարարագրված աշխատողների թվաքանակի մասին տեղեկությունը, ընկերության հարկային ռեժիմը և միջազգային պայմանագրերի հիման վրա այլ պետությունների հարկային մարմիններին ներկայացված տեղեկությունները:
«Շատ կարևոր է հարկ վճարողների թափանցիկ, հաշվետվողական գործելաոճը, բայց երկու կարևոր նկատառում. նախ սովորական արտաքին օգտագործողի հարկային հաշվառման արդյունքները կիսատ տեղեկություններ են, որովհետև հարկային հաշվարկներում ամբողջ տեղեկությունը չէ, որ արտացոլվում է, ի տարբերություն ֆինանսական հաշվետվությունների, այսինքն` հարկային մասնակի տեղեկություն է տվյալ հարկ վճարողի վերաբերյալ, ստացվում է օգտագործողին նույնիսկ ապակողմնորոշում ենք, առաջարկում եմ սա մնա հարկային գաղտնիք»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Արման Պողոսյանն առաջարկում է` վճարած հարկերը, տուրքերը և ակտիվները նույնպես մնան հարկային գաղտնիք, իսկ աշխատողների թվաքանակը կարող է հանվել գաղտնիքների շարքից, բայց պայմանով, որ հրապարակվող տեղեկությունը չհակադրվի անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, այսինքն՝ անուն-ազգանուն և այլ անձնական տվյալներ չհրապարակվեն, այլ հրապարակվի միայն աշխատողների թիվը: Ինչ վերաբերում է հարկային համակարգին ու ոչ թե ռեժիմին, ինչպես ուղղեց Արման Պողոսյանը, ՊԵԿ պաշտոնական կայքում հնարավոր է պարզել` անձը ԱԱՀ վճարո՞ղ է, թե՞ ոչ:
«Ինչ վերաբերում է միջազգային համագործակցության շրջանակներում այլ երկրների հարկային մարմիններին տրամադրվող տեղեկություններին, այս տեղեկությունները հարկային գաղտնիք չեն համարվում այս մարմիններին տրամադրելու դեպքում, այսինքն` ստացվում է, եթե տեղեկություն ենք տվել այլ երկրների հարկային մարմնին, կարող ենք տալ նաև Ձեզ կամ լրագրողի, սա խնդրահարույց է»,- ասաց Արման Պողոսյանը՝ առաջարկելով հարկային գաղտնիք չհամարել միայն հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը և ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկությունը, բայց, որ վերջինը ուժի մեջ մտնի 2020թ. հունվարի մեկից, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն:
10:19 15.07.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Բաբաջանյան, Րաֆֆու, Գուսան Շերամի, Սեբաստիայի, Տիչինայի փողոցների և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:00 15.07.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններումԱմերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...
09:50 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգերԳերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:35 15.07.2025
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն ենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...