Համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից

17:07 14.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար: 

«Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»:

Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը:

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,– գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:

Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:

Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:

Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է.

«Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, որտեղ վստահաբար վերադառնալու եմ»:

Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP