16:23 14.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Տեղի կունենա հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:
Նախագահները Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:
Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...