18:23 17.06.2019
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Դա կարող է հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցով հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը Աթամբաևին մեղադրանքներ է առաջադրել ինը կետով»,- հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցը:
Հանձնաժողովը նախկին նախագահին մեղադրում է Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամներին որպես պարգև զենք շնորհելու, ինչպես նաև տուն կառուցելու համար Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում ապօրինի կերպով հողատարածք ձեռք բերելու համար:
Հանձնաժողովի տվյալներով՝ Աթամբաևն առնչություն ունի բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման, Իսիկ-Կուլի և Չույսկի մարզերում հողի հակաօրինական վերապրոֆիլավորման, եկամուտների թաքցման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և դրա համար քարածխի անօրինական մատակարարումների հետ:
Համաձայն Ղրղզստանի օրենսդրության՝ հանձնաժողովը նախկին նախագահի գործունեության քննության գծով աշխատանքի արդյունքները պետք է ուղարկի Գլխավոր դատախազություն, որն իրավասու է մերժել դրանք կամ թույլատրել Աթամբաևին քրեական պատասխանատվության ենթարկել: Աթամբաևը կզրկվի անձեռնմխելիությունից, եթե դրա օգտին քվեարկի 120 պատգամավորներից առնվազն 80-ը: Խորհրդարանականները պարտավոր են ընթացակարգն ավարտել եռամսյա ժամկետում, հակառակ դեպքում նրանց կողմից առաջադրված մեղադրանքը համարվում է մերժված:
Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի ղեկավարն է եղել 2011-2017թթ.: Նա առաջինն էր, ով կամավոր կերպով հեռացավ պաշտոնավարման առաջին ժամկետից հետո:
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...
11:42 14.07.2025
Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...