17:13 18.06.2019
Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար:
Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ.
«Ես կարողացա հասնել այս երեքին էլ: Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփեց իր եզրափակիչ ելույթում՝ քվանտային աշխարհը, որում ապրում ենք, չափազանց բարդ է, փոփոխական, մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր: Լիովին համաձայն եմ: Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Արմեն Սարգսյանին, տիկին Նունե Սարգսյանին և Հայաստանի հիասքանչ ժողովրդին, ում հանդիպեցի: Ձեր շռայլ հյուրընկալությունը, բարությունն ու մարդասիրությունը Հայաստանը դարձնում են այն հրաշալի վայրը, որը կա: Հեռանում եմ ՝ սպասելով Մտքերի հայկական հաջորդ գագաթնաժողովին»:
Ժնևի Վեբսթերի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես գրում է.
««Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում անցկացնելու Ձեր հեռատես որոշումը՝ ուղղված աշխարհի ու, մասնավորապես, Հայաստանի համար ավելի լավ լուծումների հայտնաբերմանը, մեծ հաջողություն ունեցավ և ամուր հիմք դրեց մեր սիրելի երկրում հետագա նման հանդիպումների համար: Ինձ համար պատիվ կլինի աջակցելու Ձեզ այս և այլ նախաձեռնություններում, որոնք թույլ կտան կայուն հիմքի վրա հասնել Հայաստանի հաջող զարգացմանը»:
«Startup Armenia» հիմնադրամի բիզնես զարգացման տնօրեն Հովհաննես Երիցյանը «Լինկդին»-ի իր էջում գրել է.
«Մոտիվացիան և ոգեշնչումն այնպիսի բաներ են, որոնք ժամանակակից աշխարհում ամենաշատն են պակասում: Սա անհերքելի ճշմարտություն է, բայց ոչ այն պարագայում, երբ «Մտքերի գագաթնաժողով»-ում ես: Գագաթնաժողովի 48 ժամերը դարձան այնպիսին, որ մասնակիցներից շատերը դրանք տարիներ շարունակ մտքում կպահեն,-գրել է նա: Նախագահ Արմեն Սարգսյանին հաջողվում է մեկ հարկի տակ հավաքել անձանց, ովքեր կարող են աջակցել, կրթել և, ինչն ամենակարևորն է, ոգեշնչել: Մեծ գործ չէ միասին հավաքել բարձրորակ մասնագետների, բայց հսկայական գործ է այդ մարդկանց ստիպել մտածել և գործել որպես համակարգ»:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...