Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը

11:53 19.06.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։

Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։

ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։

Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման և տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

Նախարար Խաչատրյանն ընդգծել է․ «Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն՝ ելնելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության օրակարգի գերակայություններից։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման և անհրաժեշտ ընթացակարգերի կառավարման բնագավառում երբևէ չենք կարող հասնել մեր նպատակին՝ հանրային ծառայությունների այնպիսի որակի ապահովմանը, որպեսզի սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն առավելագույն օգուտներով։ Ֆիզիկական ենթակառուցվածքներն ընդամենը միջոց են, և առանց կառավարման ժամանակից տեխնոլոգիաների որակյալ ծառայությունների ապահովումն անհնար է։ Այս առումով ձեր մոտեցումները ճշգրիտ են առանձին ոլորտային ծրագրերի և ինստիտուցիոնալ ապահովման հարցերի միջև հավասարկշռություն ապահովելու գործում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

20:22 13.05.2025

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

Նոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։   ...

BACK_TO_TOP