Հանրային խորհրդում քննարկվել է կրթության ոլորտի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Հանրային խորհրդում քննարկվել է կրթության ոլորտի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

12:39 19.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար նախարարությունն ակնկալում է դրա վերաբերյալ Հանրային խորհրդի առաջարկություններն ու դիտողությունները:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ որպես ոլորտային քաղաքականության հիմնական թիրախներ՝  նախագծում առանձնացվել են որակյալ կրթության և մատչելիության ապահովումը: Առաջին թիրախում կարևորվել է երեք կետ՝ դասավանդողների որակի ապահովում, կրթական ծրագրերի բովանդակային արդիականացում  և նյութատեխնիկական բազայի ապահովում ու սովորողակենտրոն միջավայրի ստեղծում, իսկ երկրորդ թիրախում՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնում, համընդհանուր ներառականության անցում և խոցելի խմբերի երիտասարդների ընդգրկվածության մեծացում մասնագիտական կրթության հատվածում:

Նախարարի տեղեկալը նշել է, որ բոլոր թիրախներն ընդգրկված են բյուջետային ծախսային 8 ծրագրերում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն և հետբուհական կրթություն, հանրակրթություն, արտադպրոցական դաստիարակություն, ապահով դպրոց, կրթության որակի ապահովում, համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում, կրթության ոլորտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում:

ՆՄՄԿ համակարգում նախատեսվում է, որ տվյալ տարում ընդունված սովորողների թիվը մասնագիտական կրթության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական համակարգում տվյալ տարում ընդունված սովորողների ընդհանուր թվում 43.4%-ից հասցնել 46%-ի, տվյալ տարում ընդունված սովորողների թիվը հիմնական և միջնակարգ դպրոցների շրջանավարտների թվում 24.75%-ից հասցնել 27%-ի, ուսումնառության ավարտից հետո 6 ամսվա ընթացքում մասնագիտությամբ զբաղվածություն ունեցող շրջանավարտների թիվը 38.3%-ից հասցնել 41.0%-ի, ՆՄՄ ուսումնական հաստատությունների ուսումնառությունը բուհերում շարունակած շրջանավարտների  թիվը 17%-ից հասցնել 19%-ի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում նախատեսվում է, որ ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ սովորող ուսանողների տեսակարար կշիռը բարձրագույն կրթություն ստացողների մեջ 2022 թվականին 18%-ից հասցնել 24 %-ի, սոցիալապես անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողների տեսակարար կշիռն ընդհանուր ուսանողների թվաքանակի մեջ 2022 թվականին 4.1-%-ից հասցնել 5.0 %-ի:

Հանրակրթությունում նախատեսվում է, որ տարրական դասարաններում և նախակրթարաններում աշակերտներին սնունդ ապահովող դպրոցների թիվը  2023 թվականին հասցնել 100%-ի, բարելավված /աղետներին դիմագրավելու և սեյսմակայունության տեսանկյունից/ միջավայրով ուսումնական հաստատությունների թիվը 2022 թվականին հասցնել 54-ի, ինչպես նաև բոլոր դպրոցներում ապահովել համացանցի հասանելիությունը: Հանրակրթությունում՝ որպես գերակա խմբեր, նախանշվել են՝ ուսուցիչների աշխատավարձի քաղաքականության ուղենիշ, ուսուցիչների մասնագիտական ստանդարտներ,  մասնագիտական աճ և բովանդակային արդիականացում:

Արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է, որ միջնաժամկետ կտրվածքում արտադպրոցական դաստիարակության ծրագրերում 6-18 տարեկանների ընդգրկվածության մակարդակը 5-ից հասցնել 10%-ի, որից 5%-ը՝ գյուղական բնակավայրերից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Լուսինե Առաքելյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանել են Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հարցերին:

Քննարկման ընթացքում Հանրային խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով և առաջարկներով: Մասնավորապես, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանն ընդգծել է, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում շեշտադրումները ճիշտ են արված և այդ համատեքստում կարևորել է բոլոր աշակերտների համար մեկնարկային հավասար պայմանների ապահովման և դպրոցները որպես համայնքային կրթամշակութային կենտրոններ դիտարկելու միտումը:

Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները քաղաքացիական կրթության, հասարակագիտական առարկաների ընդլայնման, քաղաքացու նոր կերպարի ձևավորման, բարձրագույն կրթության զարգացման և այլ հարցերի վերաբերյալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP