2008թ. 4-5 դրամով Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում. Յոլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

2008թ. 4-5 դրամով Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում. Յոլյան

16:04 19.06.2019

ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը գնահատականներ տա` հաշվի առնելով կառավարման նախկին և ներկա գործունեությունները:

«Մինչև հեղափոխությունը ստուգումների, վերահսկողությանը որակը, բացահայտումների ծավալը ինչքա՞ն է և հետո՝ 2018թ. կեսից, երբ արդեն փոխվել էր իրավիճակ, ի՞նչ փոխվեց: Այդ տարբերությունը համեմատե՞լ եք, կոռուպցիայի կամ, ասենք, փոշիացման միջոցները ինչպիսի՞ն են եղել»:

Մելքումյանը նաև հետաքրքրվեց, հաշվեքննիչների աշխատավարձով․

«Որակյալ հաշվեքննությունը բավական թանկ է: Էդ աշխատավարձով, որ աշխատում են հաշվեքննիչները, կարո՞ղ են որակյալ հաշվեքննություն անել: Ի՞նչ եք կարծում, էդ արժեքով ծառայություն մատուցելով՝  ի՞նչ կորուստներ մենք կարող ենք ունենալ: Թե՞ էնքան որակով է հաշվեքննություն կատարվում, որ որևէ կորուստ չունենք»:

Յոլյանը նշեց, որ 2017-ից է նշանակվել պաշտոնին և իր ղեկավարած կառույցի մասին ինքը չի ցանկանում գնահատականներ տալ.

«Մեր հաղորդման  նշել եմ, թե քանի գործ է ուղարկվել դատախազություն, միայն ԲԷՑ-ով մեր ուղարկված նյութերի հիման վրա  7 քրեական գործ է հարուցվել: 2008 և 2009թ. նյութերը ևս բավականին պրոբլեմային էին և մինչև 2013թ. բավական մեծ ազդեցություն ունեցան: Օրինակ` 2008թ. 4-5 դրամով Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում: Դրանից հետո շեմեր սահմանվեցին՝ կադաստրային գնից ոչ ցածր: Իսկ ինչ վերաբերում է 2017 և 2018-ին, 2 տարում էլ շատ դեպքեր են արձանագրվել, 2018թ. ավելի շատ»:

Յոլյանը նշեց, որ աշխատավարձերի խնդիրը իրենց ցավոտ խնդիրներից մեկն է.

«2019թ. համար Նիկոլ Փաշինյանի առջև դրել եմ խնդիրը ու ստացել դրական լուծում: Բայց անգամ այդ դեպքում միանշանակ կարող եմ ասել, որ դա այն գումարը չէ, որ մենք կարողանանք լավագույն աուդիտորներին ներգրավել մեր գործում: Մեզ փրկում է այն, որ հին աշխատողների դրույքն ավելի բարձր է, քան այսօր է նախատեսված»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

20:22 13.05.2025

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

Նոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։   ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

20:14 13.05.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

20:07 13.05.2025

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...

BACK_TO_TOP