09:05 26.06.2019
Ինչու են Գյումրիում թափառող շների դեմ պայքարում կրակելու միջոցով, արդյոք թույլատրելի է բնակելի թաղամասերում այդ տարբերակով վնասազերծում կատարել, և եթե դրանք անթույլատրելի են, ապա ինչ մեթոդով կարելի է պայքարել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով թափառող շների դեմ:
«Համայնքը, քաղաքապետարանը որսորդմիության անդամներին ուղղակի վճարում է, կոմունալ բաժինն էլ հետևում է այդ ամենին, որ որսորդները պարզապես փողոցում կրակեն շների վրա: Իրենք ընդհանրապես տեղյակ չեն, որ իրավունք չունեն էլ և դա պատժելի արարք է»-պարզաբանել է «Էկոնյուզ»-ի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը:
«Գյումրիում կրակում են և դա փաստ է, դա ժխտելը առնվազն ծիծաղելի է, ես միայն երեք տեսանյութ ունեմ, որտեղ հենց կրակելու պրոոցեսին նույն մարդն է, և նույն մեքենաները կրակած շներին հավաքում են, այսինքն՝ դա քաղաքապետարանի կողմից ժխտելը լուրջ չէ, քանի որ դա փաստ է»,- ասել է կենդանիների հարցերով զբաղվող Դինգո թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:
Կենդանասերներն ու բնապահպաններն երեկ՝ հունիսի 25-ին, «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում անդրադարձել են գյումրեցիներին հուզող այս խնդիրներին, ինչի առիթը տվել էր քաղաքացու համացանցում հրապարակած տեսանյութը, որը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ապացույցն էր:
«Ես մի քանի ամիս առաջ քաղաքապետարանին նամակ էի ուղարկել, հարցում, 3 կետ էի նշել` ինչ ծառայություններ ունեք փողոցային կենդանիների հետ կապված, ինչքան բյուջե եք տրամադրում, ովքեր են պատասխանատուները: Հնգօրյա ժամկետում պիտի պատասխանեին, որևէ պատասխան չէր եկել, ես նորից ստիպված գնացել եմ քաղաքապետարան, ինձ մի թուղթ են տվել, որտեղ գրված է, որ քաղաքապետարանը որևէ ծառայություն չունի»,- իր դիմումի անբավարար պատասխանի մասին է բարձրաձայnել տեսանյութի հեղինակ, բնապահպան Անի Նավասարդյանը:
Շների վնասազերծման աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Զբոսայգիների և պուրակների» ՊՈԱԿԸ: Ըստ բանախոսների՝ կազմակերպության նման աշխատաոճը հակաօրինական է: Քննարկմանը տվյալ կազմակերպությունից կամ քաղաքապետարանից ներկայացուցիչ չի մասնակցել :
«Իրենցից որևէ ներկայացուցիչ չկա, իրենք ուղղակի փախնում են էս ամենից,իսկ ինչի փախնել, եթե կարելի է էդ հարցը ուղղակի լուծել և անհանգստություն չպատճառել և՛ քաղաքացիներին, և՛ կենդանիներին»,- ավելացրել է Անի Նավասարդյանը:
«Չեն եկել, որովհետև ուղղակի չէին կարողանալու շատ հարցերի պատասխանել, մի հատ գրություն ուղարկելը ավելի հեշտ է, հետո հարց ու պատասխան չի առաջանում: Եթե իրենք գային, ես իրենց ցույց կտայի մյուս երկու տեսանյութերը, ինչ պիտի պատասխանեին, որ մոնտաժել ենք»,- ասել է կենդանիների հարցերով զբաղվող «Դինգո թիմի» ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:
Բանասխոսները նաև նշել են, որ արդեն հանրապետության մի քանի մարզերում սկսվել է թափառող շների ստերջացման ծրագիրը, ինչը բավականին բարձր էֆեկտիվություն է ապահովում: Իսկ Գյումրու քաղաքապետարանում այդ մասին չեն էլ մտածում՝ մշտապես պատճառաբաելով, որ ֆինանսական միջոցներ չունեն:
«Գյումրին էն համայնքը չի ,որ ավելի քիչ բյուջե ունենա, քան Բյուրեղավանը կամ Էջմիածինը, որտեղ մենք արդեն էդ ծրագիրը կատարում ենք: Միջին հաշվարկը գործողության մեկ շան համար կազմում է 22-24 հազար դրամ, որի մեջ մտնում են և՛ վիրահատությունը, և՛ դեղորայքը, կենդանուն բռնելն ու մի քանի օր պահելը, ապա բաց թողնելը: Ամբողջը հաշվարկված է և կարծում եմ, որ ավելի մատչելի է ստերջացումը, քան անընդհատ կրակելը, որովհետև էսօր կրակեցիք, 4 օր հետո էդ տարածքում մեկի փոխարեն 4-5 նոր շուն են գալիս»,- կարծում է կենդանիների հարցերով զբաղվող «Դինգո թիմի» անդամ Գոհար Մանուշակյանը։
Կենդանասերները նաև կասկածում են, որ սատկացրած շներն իսկապես թաղվում են փոսերի մեջ, իսկ եթե քաղաքապետարանն իրականում այդպես է վարվում, ապա այստեղ էլ կա հակաօրինական գործելաոճ, արդյոք պահպանվում են այդ տարածքներում սանիտարահիգիենիկ նորմերը, արդյոք այդ փոսերը անհրաժեշտ խորություն ունեն, որտեղ են գտնվում դրանք և հարյուրավոր սատկացրած շների համար քանի փոս է առկա: Այս հարցերը քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայության պատճառով մնացին անպատասխան:
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...