Շիրակի մարզի գյուղերի 15 անօթևան ընտանիք փոխհատուցում կստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Շիրակի մարզի գյուղերի 15 անօթևան ընտանիք փոխհատուցում կստանա

12:17 26.06.2019

Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է:

Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ փոխհատուցման եղանակը:

Գյուղերում անօթևանության խնդրի լուծման երկու տարբերակ է հնարավոր՝ գումարային փոխհատուցում նրանց համար, ովքեր կիսակառույցներ ունեն և բնակարանաշինություն:

Քեթիում 5 անօթևան ընտանիք է հաշվառված: Նրանք բոլորը մինչև տարեվերջ փոխհատուցում կստանան: Գյուղի վարչական ղեկավարն է նշում, որ իրականում Քեթիի շահառուներն ավելի շատ են եղել, փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում մնացել է ընդամենը 5-ը:

Գյուղական անօթևանության խնդիրը ամբողջությամբ կփակվի հաջորդ տարի: Համենայն դեպս, Քաղաքաշինության կոմիտեն, ըստ Շիրակի մարզպետի, նման ծրագիր ունի:

«Քաղաքաշինության  կոմիտեն առաջարկում է մյուս տարվա բյուջեում ֆիքսել մոտ 3 մլրդ դրամ  և ամբողջությամբ 456 ընտանիքի՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում խնդիրը փակել: Դրանից 150 ընտանիքը Շիրակի մարզից է: Գյուղական միջավայրեր կան, որտեղ գումարային փոխհատուցում է պետք, որովհետև կիսակառույց ունեն և պետք է շինարարութունն ավարտին հասցնել, հնարավոր է` բնակարանի գնման վկայագիր տրամադրվի: Թե ինչպիսին կլինի փոխհատուցումը, դեռ քննարկումներ են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Շիրակ, Ջրաձոր, Ջաջուռ, Բասեն … Մարզի այն գյուղերն են, որտեղ անօթևան ընտանիքները 10-ից ավելին են: Այս գյուղերում, ինչպես նաև 3 մարզերի բոլոր բնակավայրերում, որտեղ անօթևաններ կան, Քաղաքաշինական կոմիտեի աշխատանքային խումբը դեռ շարունակում է ուսումնասիրությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP