Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

12:43 26.06.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ:

Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»

18:55 11.05.2025

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […] ...

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. Փաշինյան

18:42 11.05.2025

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. Փաշինյան

Քաջարանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը

18:35 11.05.2025

ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […] ...

PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին

18:26 11.05.2025

PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի […] ...

ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

18:15 11.05.2025

ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […] ...

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

18:04 11.05.2025

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի՝ Մանուշյան, Սայաթ-Նովա 2 նրբ, Գայի, Արարատյան 1 նրբ, Խ.Աբովյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP