Կառավարությունը հատուկ դպրոցներին գումար հատկացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+9.09 oC

Կառավարությունը հատուկ դպրոցներին գումար հատկացրեց

14:14 27.06.2019

Կառավարությունը որոշեց «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխում կատարել: Այդ միջոցներից 116 մլն 639 հազար դրամ գումարը և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367 մլն 469 հազար դրամ գումարը կբաշխվի հետևյալ կերպ`

«Տարրական ընդհանուր հանրակրթություն»-4 մլն 604 հազար դրամ,
«Հիմնական ընդհանուր հանրակրթություն»-7 մլն 93 հազար դրամ,
«Տարրական հատուկ հանրակրթություն»-86 մլն 558 հազար դրամ,
«Հիմնական հատուկ հանրակրթություն»-169 մլն 277 հազար դրամ,
«Միջնակարգ հատուկ հանրակրթություն»-216 մլն 574 հազար դրամ

ծրագրերով նախատեսված հանրակրթական և հատուկ դպրոցների անխափան գործունեությունը իրականացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

17:44 06.05.2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

17:12 06.05.2024

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […] ...

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

14:16 06.05.2024

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […] ...

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

13:42 06.05.2024

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է […] ...

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […] ...

BACK_TO_TOP