16:43 27.06.2019
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»:
15:30 31.07.2025
Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումըԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...