17:15 27.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի.
«Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։
Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն աշխատավարձի մեծության։ Այն պետք է լինի նվազագույն “կեղտոտ” (ներառյալ եկամտային հարկը) աշխատավարձի 80%-ից 120% միջակայքում։
Հիմա տեսեք
Նվազագույն աշխատավարձը այսօր 55 հազար դրամ է։ Հարկերը ներառյալ՝ 71.4 հազար դրամ։
Բազային աշխատավարձը այդ գումարի 92.6%-ն է՝ 66 140 դրամ, ինչն էլ դրված է պետական բյուջեով աշխատավարձի ֆոնդի հաշվարկման հիմքում։Հիմա ի՞նչ կլինի, եթե նվազագույն աշխատավարձը 55 հազարից դառնա 68 հազար դրամ և մնացածը մնա նույնը։
Նվազագույն աշխատավարձի մեծությունը կդառնա 81.8 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը)։
Ըստ այդ, բազային աշխատավարձը պետք է լինի 75.7 հազար դրամ (81.8 հազարի 92.6%-ը)։ Ու ըստ այդ էլ պատգամավորը կստանա ոչ թե 661.4 հազար դրամ, այլ՝ 757 հազար դրամ։Մենք չենք ուզում մեր աշխատավարձը բարձրացնել Ինչպես նաև մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաներինը։ Մենք ուզում ենք, որ այն մարդիկ, ովքեր նվազագույն սպառողական զամբյուղից ցածր են ստանում, միայն իրենք օգտվեն։
Դրա համար 68 հազարը մեզ համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ բազային աշխատավարձի չափը չի փոխվի։ Կարծում եմ՝ այս հարցում մեր և կառավարության մոտեցումները նույնն են»:
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...