18:42 27.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում:
«Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացումը և հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Շնորհակալություն հայտնելով վարչապետ Փաշինյանին ջերմ խոսքերի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար: Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության զարգացման, գործարար համայնքների միջև կապերի ակտիվացման հարցերի շուրջ:
Վարչապետը խնդրել է Հնդկաստանի վարչապետին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սանգվանին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կմնա հայ ժողովրդի և Հայաստանի լավ բարեկամը:
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...