18:36 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:
Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար:
«Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,– նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:
«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ընթացքում, հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 հազար 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:
«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը:
«Եվ շատ կարևոր եմ համարում, որ բոլորովին վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանից ստացել է պաշտոնական նամակ, որով Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալություն է հայտնում Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ: Սկսած սիրիական ճգնաժամի ծագումից, բռնկումից, Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չի եղել Սիրիայի բարեկամ ժողովրդի և պետության ճակատագրի նկատմամբ: Այս ընթացքում 2016թ., 2017թ., 2018թ. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա, և մենք, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ ենք գծագրել, մենք Սիրիային և նրա ժողովրդին ցանկանում ենք խաղաղ կյանք, ցանկանում ենք, որպեսզի ճգնաժամն օր առաջ հաղթահարվի և ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդն օր առաջ վերադառնա խաղաղ կյանքի»,– նշել է գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և հաջողություն մաղթել այս պահին Սիրիայում առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներին, բժիշկ մասնագետներին, սակրավորներին, մյուս մասնագետներին: «Ուզում եմ ընդգծել, որ ահա այս վերաբերմունքը և դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետության, սիրիացի բարեկամ ժողովրդի նկատմամբ չի փոխվելու, և մենք ամեն ինչ կանենք մեր աջակցությունը ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, առաջին հերթին ես նկատի ունեմ հումանիտար ճգնաժամը, որովհետև ինչպես արդեն ասացի, մեր առաքելությունը մարդասիրական առաքելություն է»,- ասել է վարչապետը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...