Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ

20:26 04.07.2019

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերը գալիս են դարերի խորքից եւ առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ եւ արժեհամակարգով։ Կողմերն առանձնահատուկ կարեւորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձեւաչափը եւ ընդգծել հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու եւ երկու պետությունների առջեւ կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար։ Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում։

Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջեւ արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական եւ մերձավորարեւելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձեւավորեն իրենց հիմնական անելիքը։ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ։

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP