Հայ գործարարներին մեղադրանք ներկայացրած ուկրաինացի նախկին գործընկերը հետախուզման մեջ է հայտնվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հայ գործարարներին մեղադրանք ներկայացրած ուկրաինացի նախկին գործընկերը հետախուզման մեջ է հայտնվել

19:07 12.07.2019

Ուկրաինայի դատախազությունը կասեցրել է Ռուսաստանում բնակվող, հայկական ծագումով գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ հետապնդումը։ Միաժամանակ, հայկական իրավապահների թիրախում է հայտնվել նրանց դատի տված ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։

Պատմությունը սկսվել է նրանից, որ հայ գործարարները, որոնց պատկանում է «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերությունը, որոշել են իրենց գործունեությունը ընդլայնել ու ներդրումներ անել Ուկրաինայում։ 2008 թվականին նրանք դիմել են իրենց գործընկեր ու մտերիմ Լև Խլյավիչին, որը պատրաստակամություն է հայտնել շուրջ 17,5 միլիոն դոլարով հայ եղբայրներին վաճառել իրեն պատկանող «Укринмедстрах» ընկերության ակտիվների մեկ երրորդը։

Ռուսաստանցի բիզնեսմենները ուկրաինացուն են փոխանցել 14 միլիոն դոլար։ Մնացած գումարը վճարելու փոխարեն նրանք իրենց ենթակա ունեցվածքի մի մասը գրավ են դրել՝ որպես երաշխիք։ Սակայն ուկրաինական ընկերության ներսում աուդիտը ցույց է տվել, որ ուկրաինացին մի շարք հաշվապահական խարդախություններ է իրականացրել ընկերության գինը բարձրացնելու համար։

Արդյունքում ռուսաստանցի հայ գործարարները որպես երաշխիք ներկայացրած գույքը հանել են գրավից ու օգտագործել ըստ իրենց հայեցողության։ Սրա հետևանքով ուկրաինացու և ռուսաստանցիների հարաբերությունները վատացել են, և ուկրաինացին դիմել է իրավապահներին։ Սակայն որոշ ժամանակ անց դատախազությունը մերժել է Սարկիսովների նկատմամբ հետապնդումը, քանի որ Խլյավիչը նրանց մեղավորության պատշաճ ապացույցներ չի ներկայացրել։

Դրանից հետո արդեն Սարկիսով եղբայրներն են դատի տվել Խլյաշիչին։ Նրանք ունեն նաև հայկական քաղաքացիություն և դիմել են Հայաստանի իրավապահներին՝ Խլյավիչի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Խլյավիչին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով, ու նրա նկատմամբ, ըստ ռուսական «Կոմերսանտի», հայտարարվել է միջազգային հետախուզում։

Նույն լրատվամիջոցը, սակայն, նշում է, որ հիմա հետախուզվող գործարարը Ուկրաինայում է, իսկ այդ երկիրն իր քաղաքացիներին չի արտահանձնում այլ պետությունների իրավապահներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

BACK_TO_TOP