21:38 16.07.2019
Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել:
SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ:
Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն
Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով և մի փոքր վերապահումով, մասնագետներն այն դասակարգում են հատապտուղների շարքին:
Ձմերուկի սեզոնի մասին ևս միֆեր են շրջանառվում: Ոմանք նշում են, որ այն կարելի է ուտել միայն օգոստոս ամսին. քանի որ ձմերուկն այդ ժամանակ բավականաչափ հասած է լինում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ հուլիս ամսին ևս կարելի է ուտել լավ ձմերուկ, պարզապես պետք է իմանալ լավ ձմերուկ ընտրելու ճիշտ կանոններ:
Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ
Չափը
Ինչպես ասում են՝ լավ է ոսկե միջինը: Մեծ ձմերուկները հաճախ լինում են արհեստական կերպով աճեցրած, փոքր ձմերուկները կարող են դեռ հասած չլինել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել միջին չափի ձմերուկ:
Ձմերուկ էգ և Որձ
Կենսաբանության դասերից կարող եք հիշել, որ ձմերուկները լինում են էգ և որձ: Որձ ձմերուկները սովորաբար լինում են մեծ, ունենում են մեծ կորիզներ և այդքան էլ համեղ չեն, իսկ էգերն ունենում են փոքր կորիզ, չափերով ավելի փոքր են և շատ քաղցր:
Պոչը
Ձմերուկի պոչը պետք է լինի դեղին և մի փոքր չորացած: Դա կնշանակի, որ այն արդեն հասել է: Խորհուրդ չի տրվում գնել կանաչ պոչով ձմերուկ:
Ձայնը
Արդեն հասած ձմերուկին հարվածելիս կարելի է լսել հնչեղ և մի տեսակ շարունակական ձայն: Եթե ձմերուկը մի փոքր սեղմեք ներքևից, և այն թեթև դղրդա, ապա լավ ձմերուկ է:
Մի վերցրեք կտրած ձմերուկ
Հաճախ խանութներում կարելի է տեսնել, թե ինչպես են վաճառում կտրած ձմերուկ, կամ էլ շուկայում վաճառողը կարող է առաջարկել կտրել ձմերուկը ձեր աչքի առջև: Կտրած ձմերուկը, հնարավոր է, մինչև տուն հասցնելը վտանգավոր մանրէներով վարակվի, ուստի խորհուրդ. ձմերուկը կտրեք տանը:
Հուսով ենք, որ այս խորհուրդներից հետո, ձմերուկ ընտրելը ձեզ համար բարդ չի լինի:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...