19:30 16.07.2019
2016թ. հունիսի 24-ին բացառիկ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի պատմության մեջ:
Երկրի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ: Հերոսուհի մայրը Օդեսայի 37-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան է:
Հետաքրքիր է, որ նրա ընտանիքում երբեք նույնիսկ երկվորյակ չի եղել:
«Մեր ընտանիքներում՝ և՛ իմ կողմում, և՛ ամուսնուս, երբեք երկվորյակ կամ եռյակ չի եղել: Երբեք չէի մտածի, որ ինձ հետ կարող է սա տեղի ունենալ»,- պատմում է Օքսանան:
Նա և ամուսինն արդեն ունեին 3-ամյա դուստր և որոշել էին ևս մեկ երեխա ունենալ:
Ամուսինները զարմացել են, երբ հղիության 8-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացել են այս լուրը:
«Բժշկուհին, որը հետազոտում էր, անասելի ուրախացավ, չէ՞ որ այսպիսի բան շատ հազվադեպ է լինում հետազոտողի աշխատանքում: Հետո ճշգրտեց, որ 5 պտուղ հստակ երևում է, բայց կարող է և վեցերորդ լինել»,- հիշում է Օքսանան:
Ծննդաբերության ժամանակ ծննդկանի հետ բժիշկների ամբողջ թիմ է աշխատել, այդ թվում՝ բժշկության 2 պրոֆեսոր: Արդյունքում` լույս աշխարհ է եկել 5 հիասքանչ երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ: Նրանց անվանել են՝ Դենիս, Վլադիսլավ, Դավիթ, Դարյա և Ալեքսանդրա:
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:09 06.08.2025
Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...
16:52 06.08.2025
«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։ ...
16:42 06.08.2025
Վրաստանում լրագրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման ոստիկանին ապտակելու համարԲաթումիի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նեթգազետի» առցանց հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ այս տարվա հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։ Ամագլոբելիի կալանքը լայն արձագանք առաջացրեց, այդ թվում՝ Եվրոպայում։ Իրենց բանաձևերում Եվրախորհրդարանի անդամները կոչ արեցին Վրաստանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել լրագրողին։ Դատախազությունը առաջարկեց ձևակերպել ընթացակարգային համաձայնագիր, […] ...