«Ֆեյսբուքում» առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

«Ֆեյսբուքում» առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան

17:28 17.07.2019

Պոպուլիզմի, պատասխանատվության, օրենքով շարժվելու և այլոց կարծիքը հարգելու, առյուծ կտրողների և ֆեյքերով հարձակվողների մասին իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է ներկայացրել ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

«Առաջին, Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու որոշումից մինչև փողոցում արևածաղիկ վաճառելը։

Եթե օրենքը, կարգավորումը լավը չի, քննարկենք՝ փոխենք։ Բայց ոչ մեկիս անձնական «ճիշտը» կամ կարծիքը օրենքից բարձր չի։
Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ։ Բայց օրենք կա, Սահմանադրություն կա, միջազգային համաձայնագրեր կան… Օրենքը խախտելը, թեկուզ ամենավեհ ու արդար նպատակներով, անթույլատրելի է, ու էդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։

Երկրորդ, ԱԺ պատգամավորը գործում է իր խղճի և համոզմունքների մտոք, ազատ է արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, խոսել, գրել, հարցումներ անել և այլն։ Էդ էլ է օրենքով, ի դեպ։

Ես էդպես էլ անում եմ ու անելու եմ։ Գործել եմ ու գործելու եմ իմ խղճով ու համոզմունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում ոչ։ Ոնց աշխատել ու ապրել եմ, էդպես էլ շարունակելու եմ։

Երրորդ. ամենահեշտ բանը պոպուլիզմի դիրքերից խոսելն ու ականջահաճո բաներ ասելն է։ Կամ կառավարող ուժի քայլերը քննադատելը։ Գիտե՞ք ինչ հեշտ ու հարմար գործ է։ Կամ կարևոր թեմաներով լռելը՝ գիտե՞ք ինչ ապահով է. ոչ մեկ քեզ չի քննադատում, էջդ ռիփորթ չի անում, ֆեյքերով հարձակվում վրադ…

Բայց երբ դու պատասխանատվություն ես կրում որոշումների հետևանքների համար, երբ վաղը քեզնից են պատասխան պահանջելու, չես կարող նման բան անել։ Պիտի ամեն քայլ անելու կամ չանելու ռիսկերը ծանրութեթև անես ու քաղաքացիներիդ հետ անկեղծ լինես։

Չորրորդ. Կան մարդիկ, որոնց հետ տարբեր հարցերում ռադիկալ տարբեր կարծիքներ ունենք, բայց նաև՝ մեկս մյուսի նկատմամբ մեծ հարգանք։ Ու կարող ենք թունդ բանավիճելով՝ ընկերություն անել։

Բայց կան նաև դեգեներատներ, որոնք իրենց կարծիքը չկիսող մարդուն համարում են թշնամի։ Խոսքս ուղղում եմ էդ անուղեղ դեգեներատներին։

Քաղաքացի դեգեներատներ, հասկանում եմ, որ կոմպլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։ Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։

«Ֆեյսբուքում» առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասեր ե՞ք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք…

Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:

Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար։ Թերևս այսքանը: Լավ մնացեք: Չեմ սիրում բոլորիդ )»,- գրել է պատգամավորը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:05 08.07.2025

Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP