23:45 17.07.2019
Գիտաշխատող Հայկ Դանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Օրերս ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի տարածքում սկսվել է բազմահարկ բնակելի շենքի շինարարություն: Այդ տարածքում Մերգելյանի նախաձեռնությամբ նախատեսված էր ռոբոտաշինության կենտրոն կառուցել, նույնիսկ հիմքը փորված է:
Զարմանալին այն է, որ տարածքը օտարվել է նախկին տնօրենի (ներկայիս փոխտնօրեն) և ՀՀ ԳԱԱ ղեկավարության նախաձեռնությամբ՝ կառավարության 2012թ․որոշմամբ նվիրաբերվել է ՀՀ գիտության զարգացման հիմնադրամին՝ այդտեղ բազմամնակարան շենք կառուցելու նպատակով։
Տարիներ առաջ այդ հարցը քննարկելու համար հրավիրվել է ժողով, որում տնօրենը ասել է, որ նախատեսվող շենքը լինելու է ութ հարկանի, իսկ առաջին հարկի կեսը տրամադրվելու է ինստիտուտին՝ որպես հյուրերի տուն կամ կոնֆորենց դահլիճ: Այդ ժամանակ չկային բնակարանաշինական ծրագրեր, որոնց առկայությունը ներկա պահին կասկածի տակ է դնում այդ հողը բնակֆոնդի հատկացնելու որոշման ակտուալությունը:
Այս պահին կառուցվող շենքը ունենալու է տասնչորս հարկ, իսկ ինստիտուտին ոչինչ չի հատկացվելու: Այս էական փոփոխությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրվել կոլեկտիվին: Տեղեկատվություն չի տրամադրվել այն մասին թե ո՞վ է կառուցապատողը, ի՞նչ նպատակով է տնօրենը ՀՀ ԳԱԱ ղեկավարության հետ նախաձեռնել սեփական հողատարածքի օտարման պրոցեսը և այլն: Նշենք, որ բնակարանների գնման պայմանները այնքան վատն են, որ հազիվ թե մի քանի հոգի որոշի գնել:
Սա հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի է ունենում պետական ռազմավարական նշանակության կառույցի հաշվին հարստացման հերթական փորձը, որը ամեն գնով պետք է ձախողել»:
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:47 08.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...