09:59 22.07.2019
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ և պրոֆեսորներ, ինչպիսիք են Օլեգ Պոլյանսկին (Լեհաստան), Ելենա Տոլստիխը (Ավստրիա), Պանտելեյմոն Պիստոֆիդիսը (Հունաստան), Ագնեչկա Կաբուդը (Լեհաստան), Մակոտո Նական (Ճապոնիա) և այլոք:
Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է, սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում: Ծնվել է 2003թ. Երևանում: Վարպետության դասեր է առել պրոֆեսորներ Յուրա Մարգուլիսից (ԱՄՆ), Գեորգ Ֆրիդրիխ Շենկից (Գերմանիա), Վոլֆրամ Շմիդտ-Լեոնարդիից (Գերմանիա), Քրիստիան Կլիբերից (Դանիա), Վլադիմիր Խարինից (Ավստրիա) և այլն:Միջազգային մրցույթների դափնեկիր է՝ այդ թվում Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ՝ 3-րդ մրցանակ (2015թ., Երևան), Melos միջազգային երաժշտական մրցույթ՝ 1-ին մրցանակ (2017թ., Հռոմ, Իտալիա), Feurich միջազգային մրցույթ՝ 2-րդ մրցանակ (2018թ., Վիեննա, Ավստրիա) և այլն: Ս.թ. սեպտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա Լաուրա Գալստյանի մենահամերգը:
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...
16:39 18.06.2025
«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...
16:30 18.06.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...