Ամեն օր ինձ զեկուցում են՝ մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել կամ ձորն է ընկել առանց պատճառի. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Ամեն օր ինձ զեկուցում են՝ մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել կամ ձորն է ընկել առանց պատճառի. Օսիպյան

13:03 24.07.2019

Հայաստան օրական ներկրվում է 300 ավտոմեքենա, և այդ մասին սահմանակետից հայտնել է պատգամավոր Մելքումյանը: Սրանով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հիմնավորեց ավտովթարների քանակի մեծացումը վերջին շրջանում: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ճանապարհները ֆիզիկապես ունակ չեն այդքան մեքենա ընդունել:

«Ունենք սեղանին դրված բաժակ, որը տանում է 200 գրամ: 200-ից ավելի որ լցնենք… սա պարզ տրամաբանություն է: Մեր ճանապարհներն այլևս ի վիճակի չեն տեղավորել այդքան տրանսպորտային միջոցներ»,- ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ այս տարի ավելի շատ են եղել երթևեկության խախտումներ, Օսիպյանն ասաց, որ իրենք էլ ավելի շատ են հայտնաբերել նման խախտումներ: Իսկ ավտոպատահարների զոհերի վերաբերյալ Օսիպյանն ասաց, որ դրա պատճառներից գլխավորը մեքենաների հնամաշ լինելն ու ճանապարհների վիճակն են:

«Ամեն օր ինձ զեկուցում են, ամփոփագրեր ենք մենք ստանում՝ մեքենան ուղիղ երթևեկելիս կողաշրջվել կամ շուռ է եկել, ձորն է ընկել. բարձր արագության տակ հնամաշ դետալները չեն դիմանում: Առանց որևէ պատճառի կողաշրջվել կամ շուռ է եկել ձորը: Մենք ճանապարհներին ունենք 60-70-80-ական թվականների մեքենաներ, որոնք տեխզննում չեն անցնում: Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ»,- ասաց Օսիպյանը:

Նրա խոսքերով՝ երթևեկության կանոնների խախտումների պատժի բալային համակարգի ներդրումից հետո այդ պատահարների քանակը կտրուկ կնվազի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

23:17 31.07.2025

Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը: ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

23:08 31.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

BACK_TO_TOP