20:24 21.09.2017
Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից, պետական հասարակական գործիչներից, հոգևոր դասի ներկայացուցիչներից: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Անցած տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում մենք քիչ հաջողությունների չենք հասել: Հաստատված է արդյունավետ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության ,ՀԱՊԿ եվ ԱՊՀ շրջանակներում: Համոզված եմ,որ համատեղ ջանքերով մենք այսուհետ եվս կամրապնդենք Ռուսաստանի եվ Հայաստանի միջեվ առկա դաշնակցային հարաբերույթունները»:
Անկախության տոնի առիթվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու՝ Հայաստանի ժողովդրավարությանը եվ տնտեսությանը: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեվտրային եվ ներդրումային կապերը: Մենք նաեվ բարձր ենք գնահատում հայաստանի մասնակոթյունը միջազգային խաղաղապահ գործողություններին եվ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքնեին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած Ազնիվ գործընկեր վարժանքին: Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիաիցի փախստականներին»:
Իր շնորհավորական ուղերձում Հռոմի պապ Ֆրանսիսկոսը գրում է.
«Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաեւ Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության եւ բարգավաճման իմ սրտանց մաղթանքները: Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին` կառուցելու մշտապես ավելի համախմբված եւ միասնական հասարակություն` հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին»:
Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը.
«Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով»:
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...