15:17 26.07.2019
Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, թե ինչու է որոշվել մշակել ազգային անվտանգության նոր ռազմավարություն:
«Պատճառները բազմաթիվ են. գործող ռազմավարությունն ընդունվել է 12 տարի առաջ, որից հետո Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել:
2007 թվականից ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել, տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը՝ սրելով այդ երկրների միջև հարաբերությունները, Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեզ սահմանակից Իրանի համար առաջադրվել են պատժամիջոցները հաղթահարելու նորանոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջանին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների:
Մեզ համար լրջագույն խնդիր է բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած՝ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների կրկնությունը:
2018 թվականին Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ. նկատի ունեմ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը:
Մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև Եվրոմիության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այս զարգացումների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք շարունակում են մնալ անփոփոխ: Մասնավորապես՝ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում են մնալ Արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները՝ փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը:
Վերը նշված և թվարկումից դուրս մնացած այլ իրողություններ հաշվի առնելով՝ մենք մշակելու ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որի իրականացման հենասյունն են լինելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնց կատարելագործման և մարտունակության բարձրացման համար բազմակողմանի և բազմաշերտ քննարկումներ են ընթանում: Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնելու անվտանգության հայեցակարգը, որն իր մեջ պետք է ներառի նաև կառավարման համակարգի արդյունավետությունը և ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը:
Մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է ոչ միայն անվտանգության կառույցներից և տնտեսության կարողություններից, այլև մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից և երկրի հեղինակությունից: Այս առումով 2018 թվականի հեղափոխությունը որակական մեծ առաջընթաց է բերել Հայաստանին, և անհրաժեշտություն կա այն զարգացնելու և առավել մեծ ջանքեր ներդնելու այս ուղղությամբ: Փափուկ ուժը մեր անվտանգության բաղադրիչն է:
Ազգային անվտանգության նոր ռազմավարությունն իր բնույթով նաև պետք է կարողանա արտացոլել պատմամշակութային այն մտածողությունը, որն ընկած է տվյալ պետության և ժողովրդի անցյալում: Այս առումով մենք հետադարձ հայացք ենք ձգում դեպի մեր անցյալը՝ հասկանալու մեր ռազմավարական մտածողության ակունքները և այն, թե ինչը կարող է օգտակար լինել:
Այո՛, մենք ապրում ենք 21-րդ դարի աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, բայց Հայոց մտքի ակունքներում ամփոփված է ռազմավարական մտածելակերպի, ռազմական արվեստի, պետականության գիտակցության ու բարոյական արժեքների մեծ ժառանգություն, որոնք մեր պատմության վճռորոշ դրվագներում դրսևորվել են հավաքական կամքի և առաջնորդության տեսքով»:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...