220 տղամարդկանց հետ անհաջող շփումներից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

220 տղամարդկանց հետ անհաջող շփումներից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ

21:50 28.07.2019

Նախկին մոդել Էլիզաբեթ Հոադը հիասթափված է հակառակ սեռից: Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է 200-ից ավելի տղամարդկանց հետ բայց այդպես էլ ոչ մեկին չի ընտրել կյանքի ընկեր: Այս հիասթափությունից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ:  Նա մոդել է, իսկ շունը` ոսկեգույն ռետրիվեր: Ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը:
Էլիզաբեթը որոշել է այլևս գումար ու ժամանակ չվատնել տղամարդկանց վրա և հայտարարել է, որ միակը, որ արժանի է նրա ամուսինը լինել,  իր շունն է: Տիրուհու առաջարկը շունը մերժել չէր կարող:

«Տղամարդկանց հետ ամեն ինչ վերջացած է: 8 տարվա ընթացքում ես 220-ի հետ եմ շփվել, նաև ծանոթությունների կայքերի միջոցով, և ամեն անգամ շփումը աղետ էր դառնում: Վերջապես ես հասկացա, որ լավագույն տարբերակը Լոգանի հետ ամուսնանալն է»,- ասել է Էլիզաբեթը:

Զույգի հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Էլիզաբեթն այդ օրը կկրի ամուսնական մատանի, իսկ Լոգանը՝ ոսկե ապարանջան, գլանաձև գլխարկ, բաճկոն և թիթեռնիկ-փողկապ, մի խոսքով՝ ճիշտ այնպես,  ինչպես մյուս բոլոր փեսացուներն են հագնվում: Հարսանիքին հրավիրված է 20 մարդ, նաև ներկա կլինեն Լոգանի ընկերները՝ Այաքս և Բեար լայկաները: Մեղրամիսը Էլիզաբեթն ու Լոգանը կանցկացնեն հյուրանոցում, որտեղ թույլատրված է համատեղ կեցությունը կենդանիների հետ:

«Նա միշտ կլինի ինձ հետ, և մենք միշտ կսիրենք իրար: Ոմանք, գուցե, մտածեն, թե ես խելագար եմ: Թող մտածեն: Բայց ես մի բանում համոզված եմ, որ մենք միշտ կլինենք միասին»,- ասել է Էլիզաբեթը:

Նրան ընդամենը մի հարց է մնացել լուծելու՝  համոզել կաթոլիկ եկեղեցու քահանային, որ օրհնի իրենց միությունը:

Фото © The Sun / Jon Bond

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP