Վահե Էնֆիաջյանը մշակել է ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Վահե Էնֆիաջյանը մշակել է ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ

17:55 29.07.2019

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի ԱԺ: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրա կանխարգելման լավագույն մեթոդը տուգանքների զգալի բարձրացումն է։

Օրինակ` ՌԴ-ում նմանօրինակ խախտումը նախատեսում է անհամեմատ ավելի մեծ տուգանք, իսկ կրկնվելու դեպքում՝ վարորդական իրավունքի 4 ամսից մինչև 1 տարի զրկում:

2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1362 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 114 մարդ, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1976-ը, այս տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1663 պատահար, զոհվել է 122 մարդ, իսկ վնասվածքներ ստացել 2413-ը: Այսինքն՝ աճել է թե պատահարների, թե զոհերի և թե վնասվածքներ ստացած անձանց թիվը:

Դիտարկումները ցույց են տալիս, որ զոհերի և վնասվածքներ ստացած անձանց թիվը հատկապես շատ է լինում, երբ պատահարը տեղի է ունենում տրանսպորտային միջոցների հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետևանքով: Նման մի քանի ողբերգական դեպքեր տեղի են ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնց հետևանքով ունեցանք տասից ավելի զոհ և տուժածներ:

Այսպիսով՝ 2017-ին ներմուծվել է 35.000 մեքենա, 2018-ին՝ 67.000 մեքենա, 2019-ի միայն առաջին կիսամյակին՝ արդեն շուրջ 70.000 մեքենա։

Անկասկած նման աճը հանգեցնելու էր պատահարների թվի աճին, ինչի մասին ցավոք հաճախ ենք տեղեկանում։ Իրավիճակի դեմ հարկավոր է պայքարել և համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Հանդիպակաց երթևեկելի գոտով դիտավորյալ վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը, սոցիալական նման պայմաններում՝ զսպող մեխանիզմ է հանդիսանում։

Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունն աշնանը խորհրդարանում կներկայացնեմ և բազմակողմանի քննարկումների արդյունքում, հուսով եմ միասնական ճիշտ լուծում գտնելով, կպայքարենք երթևեկության կանոնների ամենավտանգավոր խախտումներից մեկի դեմ, որը միանշանակ կանխարգելիչ դեր ունի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

22:55 31.07.2025

Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բաքվից կաշառք ստացած Բունդեստագի պատգամավորների նկատմամբ

Գերմանական դատարանը բացահայտում է Իլհամ Ալիևի ստեղծած, այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատունը»: Մյունխենում մեղադրական դատավճիռ է կայացվել Բունդեսթագի ու ԵԽԽՎ նախկին պատգամավորների նկատմամբ, որոնք մեղադրվել են Բաքվի իշխանավորներից կաշարք ստանալու մեջ: Արևմտյան մամուլը գրում է, որ այսպիսի սկանդալ չի եղել Գերմանիայի ողջ պատմության ընթացքում: Ովքե՞ր էին ամբաստանյալի աթոռին ու ի՞նչ պատիժ են ստացել, կոնկրետ ինչպե՞ս էր […] ...

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

22:39 31.07.2025

Երևանում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է «Opel»-ի վրա

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45 սահմաններում Ագաթանգեղոս փողոցի և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում Երևանի բնակիչ 32-ամյա Սուրեն Ս․-ն իր վարած թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսով բախվել է հետիոտնային լուսացույցի լարերին, ինչի հետևանքով այն ընկել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:27 31.07.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 31.07.2025

Ադրբեջանի վրա ճնշումներ կան թե Եվրոպայից, թե ԱՄՆ-ից․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորապես Պաղեստինի պետության ճանաչման գործընթացին, ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սրացումներին։ Հովսեփ Խուրշուդյանը խոսել է նաև Զանգեզուրի թեմայից։ Նրա կարծիքով ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը լինելու է ամերիկյան կողմին։ «Լինելու է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում, որը կվերահսկի լոգիստիկ սպասարկման տեխնիկական հարցերը։ Այսինքն ներդրումներ […] ...

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP