08:15 01.08.2019
Իվան Վոլինկինը, ով ըստ ռուսական լրատվամիջոցների, աշնանը կփոխարինի Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին, Վրաստանում persona non grata` «անցանկալի անձ» է հայտարարված:
2007 թվականին Վրաստանի իշխանությունները Վոլինկինին և ևս երկու ռուս դիվանագետի երկրից արտաքսել են: Հարցը վերաբերում էր, այսպես կոչված, «լրտեսության գործին», որի շրջանակներում 2007-ին գործեր հարուցվեցին այն ժամանակվա ընդդիմության մի քանի առաջնորդների նկատմամբ:
Ռուսական լրատվամիջոցներն այսօր լուրեր են տարածում Գրիգորի Կարասինի՝ պաշտոնից հեռանալու մասին: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նրան փոխարինողների մի քանի թեկնածություն է քննարկվում, որոնցում առաջնահերթություն է տրվում հենց Իվան Վոլինկինին:
Վոլինկինն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1981 թվականին և այդ ժամանակվանից ի վեր աշխատում է ԱԳՆ համակարգում: Նա աշխատել է Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Վրաստանում, Մակեդոնիայում: 2009-2013 թվականներին զբաղեցրել է Սերգեյ Լավրովի օգնականի պաշտոնը: 2013-2018 թվականներին Վոլինկինը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
Հատկանշական է, որ Կարասինի հրաժարականից հետո փոխվելու է Աբաշիձե-Կարասին ձևաչափը: Այս թեմայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մեկնաբանություն կանի այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտնի կդառնա Գրիգորի Կարասինին փոխարինողի անունը:
Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների Ժնևյան ձևաչափը հիմնվել է 2008-ի օգոստոսի 12-ին՝ կրակի դադարեցման համաձայնության հիման վրա: Երկխոսությունն անցնում է երկու աշխատանքային խմբերի միջև, առաջին աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում անվտանգության և կայունության հարցերը, երկրորդում՝ Աբխազիայում և Ցխինվալիում տիրող դրությունը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյունից, ինչպես նաև բռնի տեղահանվածների և փախստականների սեփական տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցերը:
Բանակցությունները տարվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ՝ Վրաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...