Նիկոլ Փաշինյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնության առաջին նվիրատուն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Նիկոլ Փաշինյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնության առաջին նվիրատուն է

13:53 03.08.2019

Տնակից տուն մեկ քայլ է․․․Այսպես է կոչվում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախաձեռնությունը, որը «մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի շարունակությունն է։

Հիշեցնենք՝ նախորդ տարիներին հիմնադրամը մի քանի բնակարան ձեռք բերեց խորհրդանշական բացիկների վաճառքից ստացված հասույթով։ Այս անգամ ևս անօթևան առնվազն 2 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով 15 հազար կտորից  բաղկացած փազլ են կազմել, որի յուրաքանչյուր կտորը ձեռք բերելով, ցանկացած ոք իր ներդրումը կունենա բնակարանի ձեռք բերման գործում։ Փազլի առաջին 10 կտորները գնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի գեղանկարչական գործը 15 հազար մանր կտորներից բաղկացած փազլի է վերածվել։ Իսկ նկարի ընտրությունը պատահական չէ. այն խորհրդանշական է։ Մատաղի՝ զոհաբերության թեման, որը նկարի առանցքում է, նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ակցիայի հիմքում է։

Ցանկացած գյումրեցի և ոչ միայն նրանք, նվիրաբերելով սիմվոլիկ 1000 դրամը, կարող է օգնել անօթևան ընտանիքներին։ Արդեն մոտ 400 կտոր գնել ու փակցրել են։ Առաջին 10 կտորները վարչապետն է ձեռք բերել։ Դրանցից 9-ը փակցված են, իսկ 1-ը Նիկոլ Փաշինյանը տարել է իր հետ։

Այդ, ինչպես նաև ամենավերջին կտորը փակցնելու իրավունքը կրկին գործադիրի ղեկավարինն է։ Վարչապետի հաջորդ այցը Գյումրի անկախության տոնին է։ Նույն օրն էլ փազլը կամբողջանա։

«Վարչապետը 10 կտոր գնեց, և մեր կամավորները տեղադրեցին, հետո միացան մեր խորհրդի անդամները, քաղաքացիները: Վարչապետն իր հետ մեկ կտորը վերցրեց, իսկ անվանական կտորը խնդրեց պահենք մեզ մոտ, որ չկորցնի: Իր հետ տարած մասը, եթե կորցրած էլ լինի, հոգ չէ, որովհետև ինքն իրենով գովազդ էր մեզ համար: Անցած 2-3 օրերին բոլորը հարցնում են, թե ինչու է այդ մի կտորը դատարկ: Պետք է հասցնենք մինչև սեպտեմբերի 21-ը: Վերջին կտորը պետք է վարչապետը դնի: Մենք պլանավորել ենք, որ փորձենք բնակարանների վկայականները ձեռք բերել, և վարչապետն իր ձեռքով հանձնի այն մարդկանց, ում հատկացնելու ենք դրանք»,- Shantnews-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը:

Հաշվարկել են՝ օրական 300-400 կտոր պետք է վաճառեն մինչև սեպտմբերի 21-ը՝ փազլն ամբողջացնելու համար։ Հիմնադրամի թիրախային տարածքը նախկին Բուսաբանական այգու տնակային թաղամասն է։ Որոշել են՝ առաջնահերթությունը պետք է տրվի բազմանդամ ընտանիքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP