Ջրաբույսը` պարարտանյութի ու հավելանյութի հումք. գյումրեցի գործարարի ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Ջրաբույսը` պարարտանյութի ու հավելանյութի հումք. գյումրեցի գործարարի ծրագիրը

20:00 05.08.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին Շիրակի մարզի մի շարք անհատ ձեռներեցներ ու գործարարներ նոր ներդրումային ծրագրեր են ներկայացրել: Կառավարության համաֆինանսավորման դեպքում դրանք կարող են վերածվել կոնկրետ ձեռներեցության: Ընդ որում, շիրակցի ձեռներեցները նորարար ու անգամ տարածաշրջանում նմանը չունեցող ծրագրեր են ներկայացրել:

Օրինակը քլորելա վուլգարիս կոչվող ջրաբույսի արտադրության ծրագիրն է, որի հեղինակը գյումրեցի անհատ ձեռներեց Աշոտ Կարապետյանն է: Ունիվերսալ այս բույսը կարող է օգտագործվել որպես անասնակերի հավելանյութ, պարարտանյութ և դեղամիջոց մարդկանց համար: Հայաստանում քչերին ծանոթ ջրիմուռի օգտակարությունը ձեռներեցը ապացուցում է միջազգային փորձով:

Տարաների մեջ լցված ու հատուկ լուսային լամպերի տակ տեղադրված կանաչ հեղուկն իրականում քլորելա վուլգարիս կոչվող ջրաբույսն է: Մի քանի տարի առաջ նախկին ցանցային մասնագետ Աշոտ Կարապետյանի ուշադրությունը այն գրավեց ու սկսեց տեղայնացնել ջրաբույսից կերային հավելուկ ու պարարտանյութ ստանալու միջազգային փորձը: Իսկ ինչ է իրենից ներկայացնում քլորելան ՝ այն միկրոսկոպիկ չափսերի ջրաբույս է։ Հայտնաբերվել է Ղազախստանում, Հայաստանում բնության մեջ չի հանդիպում։ Քլորելան հարուստ է բոլոր տեսակի վիտամիններով, ամինաթթուներով, միներալներով և պարունակում է իր մեջ շուրջ 667 կենսաբանական ակտիվ նյութ, ինչի հաշվին կենդանական օրգանիզմների վրա դրական ազդեցություն ունի: Նախկին ցանցային մասնագետը իսկական քիմիկոս է դարձել, իսկ լաբորատորիան տան նկուղն է:

Որպես անասնակերի հավելանյութ Շիրակի մարզում քլորելան փորձարկել է, արդյունքները գոհացնող են եղել, պահանջարկ էլ կա, բայց արտադրությունը դադարեցրել է շենքային պայմանների պատճառով: Պահանջարկին համապատասխան մեծ քանակության արտադրանք ունենալու համար կոյուղին պարտադիր էր, ինչը նկուղային տարածքում ունենալ հնարավոր չէր:

 

«Ունեմ տեխնոլոգիան, ունեմ սարքավորումները, որոնք օրական կարող են 100 լիտր արտադրել: Մոտավորապես 60:40 հարաբերակցությամբ ՝ 60-ը իմ կողմից՝ 1.5 մլն դրամ, և 40-ը պետության կողմից՝ 1.2 մլն դրամ եմ հայցում: Այս գումարը տարածք ունենալու համար է պետք: Հետաքրքրվողներ քլորելայով եղել են: Բիզնես համաժողովի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտորը հետաքրքրվեց՝ որպես հետաքրքիր ապրանք: Ինձ հետաքրքրում են մանր ֆերմերները, որոնք ի վիճակի չեն գնել թանկարժեք կենդանիներ, ստանալ խելացի գոմեր: Նրանք այս ջրաբույսի միջոցով կարող են համեստ պայմաններում ստանալ լավ արդյունք, ընդ որում՝ էկոլոգիապես մաքուր արդյունք»,- SHANTNEWS-ին ասել է անհատ ձեռներեց Աշոտ Կարապետյանը:

Բիզնես համաժողովին քլորելայի արտադրության կազմակերպումը մեկ այլ նպատակի համար էլ է դիտարկվել: Այս ջրաբույսը կարող է փրկություն լինել Սևանի համար: Աշոտ Կարապետյանը բացատրում է՝ քլորելան անհրաժեշտ, բայց միակ պայմանը չէ Սևանի ջուրը մաքրելու համար: Ջրաբույսի կիրառման հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ Սևանի կենսաբազմազանությունը զարգանա:

Նոր արտադրություն սկսելու դեպքում պահանջարկը գործարարը հաշվարկել է, որ կկազմի օրական մոտ մեկուկես տոննա: Քլորելա ձեռք բերելու ցանկություն են հայտնել մարզի գյուղացիական տնտեսությունները, նաև հանրապետության ամենամեծ ճագարաբուծական ֆերման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:15 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

20:52 28.06.2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

20:45 28.06.2025

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

Ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP