Մինչև 2050-ը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Մինչև 2050-ը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Փաշինյան

20:00 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:

«Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ, հեռանկարային: Հայաստանի և Արցախի զարգացումը որպես մրցունակ, գրավիչ երկիր պետք է մեծ հայրենադարձության ամենահզոր խթանը դառնա: Ոչ միայն միլիոնավոր սփյուռքահայեր վերադառնան հայրենիք, այլև շատ հայեր պետք է վերադառնան հայկական իրականություն»:

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն պետք է այդ խնդիրները լուծի մինչև 2050-ը.

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:

Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը:

Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր և 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն:

Ունենալ 10 միլիարդ դոլար արժեք գերազանցող առնվազն 5 հայկական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ։

Պետք է յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում։

Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել։

Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։

ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի կամ  Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

«Հիմա ձեզնից շատերը կասեն, թե ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը պարզ է՝ որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- ասաց Փաշինյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

19:24 28.06.2025

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

19:14 28.06.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

Իրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

19:00 28.06.2025

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

Գազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

BACK_TO_TOP